Փաստերու ստուգմամբ զբաղող «Fact Protocol»-ը հրապարակած է աշխարհի երկիրներու ցանկը՝ ըստ միջին ամսական աշխատավարձին։
Հարկուած միջին աշխատավարձի մեծութեամբ Հայաստանը առջեւ է հարեւան երկիրներէն, նաեւ Ռուսիայէն։ 101 երկիրներու շարքին Հայաստանը միջին աշխատավարձի չափով կը զբաղեցնէ 57-րդ հորիզոնականը։ Հայաստանցիներու իրական միջին աշխատավարձը կը կազմէ $682.93։
73-րդ հորիզոնականին Ռուսաստանն է՝ $488.49, որուն անմիջապէս կը յաջոդէ Վրաստանը՝ $484.31, ապա Թուրքիան՝ 84-րդ հորիզոնականին՝ $484.31-ով։ Ատրպէյճանի մէջ միջին աշխատավարձի չափը կը կազմէ $374.87 ՝ զբաղեցնելով 86-րդ հորիզոնականը։ Իրանը ցանկին մէջ կը զբաղեցնէ 94-րդ հորզիոնականը՝ $272.23 միջին աշխատավարձով։