Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մարդասիրական Ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի Մէջ Կը Շարունակուի. ՀՀ Վարչապետը` Ռուսիոյ Նախագահին

Մարդասիրական Ճգնաժամը Լեռնային Ղարաբաղի Մէջ Կը Շարունակուի. ՀՀ Վարչապետը` Ռուսիոյ Նախագահին

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեան Սոչիի մէջ հանդիպում ունեցած է Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութինի հետ:

Ռուսիոյ նախագահը նշած է. «Մենք պարբերաբար կը հանդիպինք, շատ ուրախ եմ այսօրուան միջոցառումներու ծիրին մէջ եւս մէկ անգամ խօսելու երկկողմ յարաբերութիւններու ընթացիկ իրավիճակին եւ տարածաշրջանային հարցերու շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խօսած ենք նախորդ հանդիպման ընթացքին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինեան նշած է. «Շնորհակալութիւն, առաջին հերթին ցանկանում եմ շնորհաւորել Ձեզ գալիք Ռուսաստանի օրուայ առիթով  եւ մաղթել լաւագոյնը Ռուսաստանի Դաշնութեանը: Այո՛, իսկապէս, մենք պարբերաբար հանդիպում ենք եւ քննարկում հարցերի լայն շրջանակ: Այսօր եւս կը քննարկենք երկկողմ օրակարգի եւ տարածաշրջանային հարցեր: Կը քննարկենք նաեւ ռուսական խաղաղապահների պատասխանատուութեան գօտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցաւօք այնտեղ մարդասիրական իրավիճակը շարունակում է լարուած մնալ: Լեռնային Ղարաբաղում արդէն մի քանի ամիս չկայ կազ եւ ելեկտրականութիւն, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բաւականին լարուած: Ի միջի այլոց, պէտք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացւում են ռուսական խաղաղապահների աջակցութեամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Մարդասիրական ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակւում է եւ դա նոյնպէս շատ կարեւոր հարց է ու վստահ եմ այսօր կը քննարկենք»:

Տեղի ունեցած է նաեւ Եւրասիական Միջկառավարական Խորհուրդի եւ ԱՊՀ կառավարութիւններու Ղեկավարներու Խորհուրդի նիստերու մասնակիցներուն հանդիպումը Ռուսիոյ նախագահին հետ:

Հարակից Նյութեր

Leave a Comment