Home ԳԱՂՈՒԹԱՅԻՆ Մանուկների Ամանորեայ Եւ Ս․ Ծննդեան Խրախճանք

Մանուկների Ամանորեայ Եւ Ս․ Ծննդեան Խրախճանք

by MassisPost

Շաբաթ, Դեկտեմբեր 21

Նորից փայլում էին տօնածառի լոյսերը, այս անգամ Սիեթլի Hilton Garden Inn հիւրանոցի սրահում։ Հերթական գեղեցիկ ու հարուստ բովանդակութեամբ միջոցառումն էր` վառ, գունագեղ ու հայեցի ոքով։ Սակայն այս անգամ այն կազմակերպել էին՝ Հայ մշակութային միութիւնը, Ս. Յարութիւն եկեղեցին եւ նրան կից հայոց վարժարանը։
միջոցառումն սկսուեց մեր հմուտ հաղորդավար՝ Հայկի ողջոյնով։ Ապա դահլիճը լցուեց հայ ընտանիքում տիրող աւանդութիւններով, սիրով, երգ ու պարով, հայկական օջախին բնորոշ հիւրասիրութեամբ եւ քրիստոնէական ու ազգային սովորութիւններով։

Վարժարանի սաները Տիկն. Վարսերի եւ Տիկն. Շողիկի գլխաւորութեամբ հանդէս եկան ժողովրդական եւ տօնական երգերով, իսկ պարուսոյց Ստելլայի գլխաւորութեամբ ներկայացրեցին մեր ազգային պարերի տարրերը։
տօնը առանձնացաւ իր գեղեցիկ անակնկալներով՝ աճպարարով, խաղերով, մրցոյթներով եւ նուէրների տեսքով։

seattle-1

միջոցառման ընթացքում Տէր Վազգէն քհն. Պոյաճեանը, ջերմ ողջոյնով շնորհակալութիւն յայտնեց կազմակերպիչներին, ուսուցիչներին եւ ծնողներին։ Իսկ վարժարանի տնօրէն՝ Տիկն. Ալինան բեմ հրաւիրեց վարժարանի բոլոր ուսուցիչներին եւ Տէր հօր միջոցով շնորհակալութիւն յայտնեց փոքրիկ նուէրներով:
ինչպէս միշտ ամէն տօնածառի հանդէս, այս անգամ եւս միջոցառումն աւարտուեց երեխաներին ցանկալի եւ շատ սիրելի Ձմեռ պապի այցով։

Ուրախութեամբ ուզում ենք ասել, որ մի մեծ ընտանիք է դարձել մեր համայնքը՝ հայոց եկեղեցու հովանու ներքոյ։

Աղօթք Եւ Մոմավառութիւն
Դեկտեմբեր 24-ին՝ երեկոյեան ժամը 6-ին, Սիաթըլի Սուրբ Յարութիւն եկեղեցու հոգեւոր հովիւ արժանապատիւ Տէր Վազգէն Քհն․պոյաճեանի օրհնութեամբ սկսուեց գոհաբանական աղօթք, ապա եկեղեցւոյս «նանոր» Դպրաց Դասի եւ ներկայ հաւատացեալների կողմից հնչեցին հայ եւ օտար կատարողների սիրուած ու յայտնի երգեր՝ նուիրուած Սուրբ Ծննդեան տօներին։ Ներկաների ուրախ եւ խանդավառ տրամադրութիւնը ստեղծել էր Սիրով ու Խաղաղութեամբ լի մթնոլորտ:

seattle-4

Արարողութեան աւարտին հոգեւոր հովիւը արտայայտեց իր գոհունակութիւնն ու ուրախութիւնը՝ նշելով, որ այսօրեայ աղօթքով Սիաթըլի Սուրբ Յարութիւն Եկեղեցու համայնքը միանում է այն բոլոր քոյր եկեղեցիների աղօթքներին, որոնք նշում են Սուրբ Ծնունդը Դեկտեմբեր 24-ին։

Սուրբ Ծննդեան ուրախ տրամադրութիւնը շարունակուեց Տիկնանց Յանձնախմբի կողմից պատրաստուած սիրոյ սեղանի շուրջ:

Հարակից Նյութեր

Leave a Comment