Home ՀԱՅԱՍՏԱՆ Արարատ-Արմենիան Պատմութիւն Կերտեց ու Դուրս Եկաւ ԵԼ-ի Փլեյ-օֆֆ

Արարատ-Արմենիան Պատմութիւն Կերտեց ու Դուրս Եկաւ ԵԼ-ի Փլեյ-օֆֆ

by MassisPost

Եւրոպա լիկայի որակաւորման երրորդ փուլում «Արարատ-Արմենիան» մրցում էր Վրաստանի ախոյեան «Սաբուրթալոյի» հետ:

Առաջին խաղում վրացական խումբը յաղթեց 2-1 հաշուով: Պատասխան խաղը կայացաւ Թբիլիսիում և աւարտուեց «Արարատ-Արմենիայի» պատմական յաղթանակով՝ 2-0

Հանդիպումն անցաւ գերլարուած պայքարում: Վարդան Մինասեանի խումբը մինչև խաղի վերջ կռիւ տուեց ու կարողացաւ հասնել դրական արդիւնքի:

Հանդիպման հաշիւը բացեց ռուս յարձակուող Անտոն Կոբյալկոն: Երևանեան ակումբի ֆութպոլիստը եզրափակեց Ֆուրջել Նարսինգի փոխանցումը:

Վարդան Մինասեանի ֆութպոլիստները սկսած գործն աւարտին հասցրին երկրորդ խաղակէսում: Փոխարինման մտած Պետրոս Աւետիսեանը յստակ իրացրեց 11-մետրանոցը ու յաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր խումբին:

Անհաւանական յուզմունքներ ու ապրումներ, որոնք հայկական ֆութպոլին բացառիկ արդիւնք ապահովեցին: Մեր պատմութեան մէջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եւրոպա լիկայի փլեյ-օֆֆ փուլին:

«Արարատ-Արմենիան» այս փուլում մրցելու է Լիւքսենպուրկի «Դյուդելանժի» հետ:
Armsport.am

Հարակից Նյութեր

Leave a Comment