Home ԱՐՈՒԵՍՏ - ՄՇԱԿՈՅԹ Հայկական Երգ ու Պար Վաշինգտոնի Կենտրոնում

Հայկական Երգ ու Պար Վաշինգտոնի Կենտրոնում

by MassisPost

Յունիսի 28ից Յուլիսի 1ը, իսկ այնուհետև Յուլիսի 4ից 8ը ամերիկեան Սմիթսոնյան հաստատութեան ամէնամեայ մշակութային փառատօնի շրջանակներում Վաշինգտոնում հնչելու են հայ երաժիշտների կատարումներ։ Ամերիկեան մայրաքաղաքի Ազգային Զբօսավայրում, որը Կոնգրեսի և Սպիտակ տան միջև ընկած տարածքում է, Յունիսի 28-ին հանդէս կգայ Արթո Թունչպոյաճեանի Armenian Navy Band-ը։ Յաջորդ օրը Թունչպոյաճեանն ու «Միքայէլ Ոսկանեան և ընկերներ» խումբը համատեղ կկատարեն հայկական ջազային գործեր, իսկ Յունիսի 30ին կերգի «Զուլալ» ամերիկահայ կանացի երգչախումբը։ Ազգային զբօսավայրում կհնչի նաև ուդ Արա Դինքճեանի կատարմամբ, իսկ Յուլիսի 7-ի երեկոյեան համար նախատեսուած են հայկական ազգային պարեր։

Յիշեցնենք, որ ամերիկեան կենտրոնական Սմիթսոնյան գիտակրթական կենտրոնական հաստատութիւնը Զարգացման ամերիկեան գործակալութեան (USAID), ՀՀ կառավարութեան եւ ԱՄՆ հայ համայնքի աջակցութեամբ ամերիկեան մայրաքաղաքի սրտում անց է կացնելու «Հայաստան. ստեղծելով տուն» փառատօնը։ Փառատօնի բացմանը ներկայ է լինելու նաև ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանը։

Հարակից Նյութեր

Leave a Comment