Յայտնի է, որ Սեպտեմբերի մէկը միշտ էլ խոհրդանշական է եղել, որովհետեւ հազարաւոր ընտանիքների համար այն նշանակում է նոր սկիզբ: Բազմաթիւ հայ ընտանիքներ առաջին անգամ իրենց երեխաներին դպրոց են տանում, առաջին անգամ, ամառային արձակուրդից յետոյ, մեր երեխաների համար իր հիւրընկալ դռներն է բացում Միացեալ Նահանգներում շուրջ երեսուն տարի գործող Թ.Մ.Մ. Արշակ Տիգրանեան վարժարանը։ Վարժարանի ուսուցչական եւ աշակերտական կազմը նոր ուսումնական տարին սկսում է նոր յոյսերով, նոր հաւատով` ձգտելով դէպի բարին, դէպի լուսաւոր ապագան։ Վարժարանի երեսուներորդ կրթաշրջանի բացման արարողութեանը ներկայ էին բարերարուհի տիկին Լորա Գարապեանը, հոգաբարձական կազմի անդամները, բազմաթիւ ծնողներ եւ հիւրեր:
Վարժարանի նոր ուսումնական տարուայ բացման արարողութեանը իրենց սաներին ողջոյնի խօսք ուղղեցին տնօրէնութիւնը, հոգաբարձական կազմը, Հոգեշնորհ Տէր Տաճատ Ծայրագոյն Վարդապետ Եարտըմեանը:
Բացման խօսքով հանդէս եկաւ հոգաբարձական կազմի անդամ փրոֆ. Օշին Քէշիշեանը` ողջունելով ծնողներին եւ շեշտելով վարժարանի բազմամեայ փորձն ու աւանդը իր սաներին կրթելու գործում: Իր խօսքով հանդէս եկաւ Արշակ Տիգրանեան վարժարանի հոգաբարձական կազմի ատենապետ պրն. Ճորճ Մանտոսեանը: Նա խօսեց վարժարանի կարգապահութեան մասին եւ հոգաբարձական եւ ուսուցչական կազմի պատրաստակամութեան մասին, որոնք մեծ ուրախութեամբ եւ խանդաղատանքով ընդունում են նոր սաներին: Ինչպէս գիտենք, Սեպտեմբերի մէկը Հայաստանի Հանրապետութիւնը պետականօրէն ընդունել եւ ճանաչել է որպէս գիտելիքի օր: Պատահական չէ, որ վարժարանի տնօրէն պրն. Վարդգէս Գուրուեանը իր խօսքում շեշտեց գիտելիքի կարեւորութիւնը վարժարանի սաների կեանքում եւ ողջունեց նրանց մուտքը նոր ուսումնական տարի: Տնօրէնը շեշտը դրեց կրթական ծրագրերի բարեփոխումների եւ արդիական դասագրքերի ներմուծման վրայ: Նա շեշտեց, որ այս տարին լեցուն է լինելու վարժարանի երեսունամեայ գործունէութեանը նուիրուած գեղարուեստական ձեռնարկներով: Իր փակման աղօթքից առաջ Սբ. Յովհաննու Կարապետ եկեղեցու հովիւ տէր Մանուկ աւագ քահանայ Մարգարեանը խորհուրդ տուեց աշակերտներին, որ գիտութեան լոյսի կողքին հաղորդուեն նաեւ Հայաստանեայց առաքելական եկեղեցու բարոյական բարձր սկզբունքներով:
Վարժարանի տնօրէնը եւ ուսուցիչները բարիգալուստ են ասում իրենց սաներին, որոնց առջեւ դեռ նոր պէտք է բացուեն գիտելիքների աշխարհի խորհրդաւոր դռները:
Ալվարդ Ուզունեան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

Important Note from the AGBU Western District Committee

Dear MHS Students, Parents, Teachers, Staff, Alumni, AGBU and Community Members: On…

Armenian Genocide Resolution Reintroduced In U.S. Congress

Congressmen Urge Turkey to Safeguard Christian Heritage and Return Confiscated Church Properties…

100km Tribute to Benefit Research on Armenian Architecture

GLENDALE, CA – Organizers announced that Research on Armenian Architecture’s (RAA) new,…

Armenian Season in Paris

The «Armenian Season» in Paris, at the Maison d’Europe et d’Orient The…