1991 թ-ի սեպտեմբերի 21-ին համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախացավ Խորհրդային Միությունից և վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն: Հայաստանի քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների ճնշող մեծամասնությունը` 94,99%-ը կողմ քվեարկեցին Հայաստանի անկախացմանը: Երկու օր անց` 1991 թ-ի սեպտեմբերի 23-ին, Հայաստանի ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց անկախության հռչակագիրը: