Անվտանգանութեան Խորհրդի քարտուղար Արմէն Գրիգորեան ֆէյսպուքեան իր էջով կը յայտնէ, որ Սեպտեմբեր 6-ին հանդիպած է Հայաստանի մէջ հաւատարմագրուած դիւանագիտական ներկայացուցչութիւններու ղեկավարներուն հետ:
«Դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարներին մանրամասներ եմ ներկայացրել Լեռնային Ղարաբաղի շփման գծի, ինչպէս նաեւ Հայաստան-Ատրպէյճան սահմանի երկայնքով ատրպէյճանական զինուժի կուտակումների վերաբերեալ: Ներկայացուցչութիւնների ղեկավարների ուշադրութեանն եմ նաեւ արժանացրել Լեռնային Ղարաբաղում օրըստօրէ խորացող մարդասիրական ճգնաժամը: Ընդգծել եմ միջազգային գործընկերների կողմից ջանքերի գործադրման կարեւորությունը՝ Ատրպէյճանի հնարաւոր յարձակումը կանխելու նպատակով», գրած է ան։