«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավէճի ձեւաչափով հիմնաւորել ասածներս». ընկերային ցանցի իր էջով այս մասին յայտնած է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեան:
«Լաւ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանգել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրուայ գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետեւում չեմ թաքնւում, կարծում եմ՝ ճիշդ կը լինի՝ իրենք էլ չթաքնուեն:
«Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավէճի ձեւաչափով հիմնաւորել ասածներս: Սպասում եմ այսօրուայ գրառումս վիճարկող նախագահների արձագանգին»,- գրած է վարչապետը:
Աւելի վաղ կատարուած գրառման մէջ վարչապետը նշած էր, որ 1994 թուականէն ի վեր, այսինքն՝ զինադադարէն յետոյ՝ մեկնարկի պահէն, բանակցային գործընթացը եղած է Լեռնային Ղարաբաղը Ատրպէյճանի կազմ վերադարձնելու մասին։