ԼՂՀ-ն լուծարելու՝ Արցախի Հանրապետութեան նախագահին հրամանագիրը անօրինական է եւ ոչ իրաւաչափ։ Այս մասին յայտնած է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարեանը X-ի իր էջով։
«Արցախի Հանրապետութեան նախագահի հրամանագիրը ԼՂՀ-ն լուծարելու մասին անօրինական է եւ ոչ իրաւաչափ.
- Ոչ մի նախագահ իրաւասու չէ լուծարել հանրաքուէով ժողովրդի ստեղծած Հանրապետութիւնը։
- Այդ հրամանագիրը ստորագրուել է ատրպէյճանական կոշտ յարձակման եւ ուժի սպառնալիքի արդիւնքում այն անվաւեր է», գրած է Բեգլարեան: