Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան Չեխիոյ Հայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ Հանդիպումով Ամփոփեց Պաշտօնական Այցը

Փաշինեան Չեխիոյ Հայ Համայնքի Ներկայացուցիչներուն Հետ Հանդիպումով Ամփոփեց Պաշտօնական Այցը

by MassisPost

Չեխիա կատարած այցը բաւական արդիւնաւէտ էր եւ բովանդակալից. Չեխիոյ հայ համայնքի ներկայացուցիչներուն հետ հանդիպումը այսպէս ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը` Չեխիա կատարած իր պաշտօնական այցը:

«Աւարտւում է պաշտօնական այցը: Ասեմ, որ շատ բովանդակային հանդիպումներ ունեցանք: Կարծում եմ, որ մենք կարողացանք մեր տեսակէտներն աւելի հասկանալի դարձնել մեր չեխ գործընկերներին: Կարողացանք հասկանալ նրանց ըմբռնումներն ու ընկալումները մեր մասին,  մեր տարածաշրջանի զարգացումների մասին: Իմ այցերի կարեւոր բաղադրիչներից է հայութեան հետ հանդիպումները, ուղիղ հարց ու պատասխանները համայնքի ներկայացուցիչների հետ: Դրանք շատ օգտակար են», ըսաւ Նիկոլ Փաշինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment