Home ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռուս-Ուքրանական Պատերազմին Ընթացքին 23 Հայ Զոհուած Է

Ռուս-Ուքրանական Պատերազմին Ընթացքին 23 Հայ Զոհուած Է

by MassisPost

Ռուս-ուքրանական պատերազմին հետեւանքով 23 հայ զոհուած է, 5-ը` զինուորական, 18-ը` խաղաղ բնակիչներ: Սա Ուքրանիոյ Հայերու Միութեան վերջին տուեալներն են:

Միութեան փոխնախագահ Դաւիթ Մկրտչեան ընդգծեց, որ 23-ը այս պահին հաստատուած դէպքերն են, այս թիւը, սակայն, կրնայ փոխուիլ. «Մենք աղօթում ենք, որ չլինի աւել, բայց 2-3 օրը մէկ լսում ենք, որ այնտեղ, այնտեղ, այնտեղ զոհւում են»:

Իրավիճակը կը շարունակէ ծայրայեղ ծանր մնալ պաշարուած Մարիուփոլի մէջ, այստեղէն մարդիկ կը փորձեն ելքեր գտնել դուրս գալու: Ուքրանիոյ հայ համայնքը զանոնք կը դիմաւորէ, կը փորձէ անհրաժեշտ օգնութիւն ցոյց տալ. «Շաբաթ օրը յայտարարուած էր մարդասիրական միջանցք, 45 փոխադրակառք առաւօտեան դուրս են եկել Զափորաժիէից, ներմուծել են քաղաք սննդամթերք, դեղորայք, ջուր, վառելիք եւ ետ են բերել իրենց հետ մօտ 2000 հոգի Մարիուփոլի ապրողներից: Նրանց մէջ նաեւ հայեր են եղել: Մեր տղաները տեղի համայնքի աշխատում են այդ ցուցակների հետ, եւ գտնում ենք այդ հայերին, փորձում ենք իրենց օգնութիւն յատկացնել»:

Հարակից Նյութեր

Leave a Comment