Home ՀԱՅԱՍՏԱՆ Դուք «Պայրաքթար»ի Դեսպաններն Էք Հայաստանի Մէջ․ ՔՊ Պատգամաւորը` Ռոպերթ Քոչարեանին Ու «Հայաստան» Դաշինքին

Դուք «Պայրաքթար»ի Դեսպաններն Էք Հայաստանի Մէջ․ ՔՊ Պատգամաւորը` Ռոպերթ Քոչարեանին Ու «Հայաստան» Դաշինքին

by MassisPost

«Քաղաքացիական Պայմանագիր»ի պատգամաւոր Վահագն Ալեքսանեան Ազգային Ժողովի նիտին «Հայաստան» դաշինքին հետ լեզուակռուի ժամանակ ըսած է․

«2002-ին Ռոպերթ Քոչարեանն, այո՛, համաձայնել է ու առաջարկել է փոխանակել Մեղրին, ՀՀ ինքնիշխան տարածքը: 2010-ին Ռոպերթ Քոչարեանի ներկայիս ու այն ժամանակ դեռ խմբակիցները քուէարկել են մի օրէնքի օգտին, որով ըստ Արթուր Ղազինեանի փառահեղ ձեւակերպման, որը հնչեց Պետաիրաւական Յանձնաժողովի նախկին նիստի ժամանակ, եւս խախտել են այս օրէնքով սահմանուած որոշակի դրոյթներ: Ես չեմ խօսում այն մասին, որ տիկին Գրիգորեանն այստեղից խեղաթիւրելով վարչապետի խօսքերը, ասում է, որ նա իբր յայտարարել է, որ Սեւ լճի համար կռիւ չենք տալու: Այնինչ նշուել է, որ 30 տոկոսի համար պատերազմ չենք սկսելու: Որովհետեւ այդ պատերազմը մեր պատկերացմամբ ողբերգութիւն է: Իսկ ոմանց համար լաւ վիտէօ մաթերիալ է, որպէսզի նախընտրական քարոզարշաւի տեսահոլովակների ժամանակ «Պայրաքթար»ից նկարահանուած տեսարաններ ցոյց տան, թէ ոնց են սպաննւում մեր զինուորները: Պատերազմը ձեզ համար ընդամէնը սպանութեան վիտէօ արխիւ է, որը կը փորձէք դարձնել քաղաքական շահաբաժին:

Դուք «Պայրաքթար»ի դեսպաններն էք Հայաստանում, որովհետեւ ձեր քաղաքական ուժը նախընտրական քարոզարշաւի ժամանակ հայկական հեռուստաընկերութիւններով եթեր է հեռարձակել թուրքական «Պայրաքթար»ից նկարահանուած տեսարաններ:

Ցեղասպանութեան մասին են խօսում, երիտթուրքերի հետ դաշինք կազմած ուժը եկել այստեղ Ցեղասպանութեան մասին է խօսում: Երիտթուրքերից մինչեւ «Պայրաքթար»ի դեսպան. սա ձեր քաղաքական յետագիծն է, եւ դա դաջուած է մնալու ձեզ վրայ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment