Home ՀԱՅԱՍՏԱՆ «Այս Անգամ Սխալելու Իրաւունք Չունիք»․ Տէր Պետրոսեան

«Այս Անգամ Սխալելու Իրաւունք Չունիք»․ Տէր Պետրոսեան

by MassisPost

«Այս անգամ սխալուելու իրաւունք չունիք», Յունիս 17-ին, ուղերձով հանդէս եկած է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային քոնկրէսի ընտրական ցուցակը գլխաւորող՝ Լեւոն Տէր Պետրոսեան:

Նշելով, որ հայրենիքը այսօր կանգնած է ճակատագրական երկընտրանքի առջեւ, այն է՝ ընտրութիւն կատարել պետականութեան կայունութեան վերականգնման եւ ճգնաժամային իրավիճակի խորացման միջեւ՝ Տէր Պետրոսեան ընդգծած է, թէ նախընտրական քարոզարշաւի ընթացքը ցոյց կու տայ, որ «հակամարտող ծայրայեղական ուժերն առայժմ ընտրել են երկրորդ՝ ճգնաժամի խորացման ճանապարհը»։

«Երկրի ապագայի վերաբերեալ այս ուժերը ասելիք եւ անելիք չունեն: Նրանց լաւատեսական խոստումներն ու գեղեցիկ ծրագրերը լոկ շղարշ են իրենց բուն մտադրութիւնները թաքցնելու եւ ժողովրդին խաբելու համար: Իսկ իրական նպատակը մէկն է՝ ցանկացած գնով տիրել իշխանութեան եւ վրէժ լուծել հակառակորդներից՝ օգտագործելով իրենց վարչական, ֆինանսական, լրատուական եւ քրէական հսկայական լծակները՝ չխորշելով անգամ բախումներից եւ քաղաքացիական պատերազմի հրահրման բացայայտ սպառնալիքներից: Ուստի՝ բոլորի համար էլ պէտք է հասկանալի լինի, որ նրանց մօտ իսպառ բացակայում է պետական շահի գիտակցումը: Իսկ դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք իրենց կամքով կամ հարկադրաբար կը քուէարկեն այդ ուժերից որեւէ մէկի օգտին, ըստ էութեան, մասնակից կը դառնան մեր երկրի վիճակի հետագայ վատթարացմանը», – յայտարարած է Հայաստանի առաջին նախագահը՝ եզրափակելով․ – «Ես հաւատում եմ ձեր ողջախոհութեանը եւ վճռական պահերին ճիշդ որոշում կայացնելու ձեր ունակութեանը: Այս անգամ դուք սխալուելու իրաւունք չունէք»:

Հարակից Նյութեր

Leave a Comment