Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Պէտք Է Ստեղծէ Արհեստավարժ Բանակ, Որովհետեւ 5 Տարի Ետք Խնդիրներու Առաջ Պիտի Կանգնինք. Սամուէլ Բաբայեան

Հայաստանը Պէտք Է Ստեղծէ Արհեստավարժ Բանակ, Որովհետեւ 5 Տարի Ետք Խնդիրներու Առաջ Պիտի Կանգնինք. Սամուէլ Բաբայեան

by MassisPost

«Հայաստանը պէտք է ստեղծի արհեստավարաժ բանակ, որովհետեւ 5 տարի անց խնդիրների առաջ ենք կանգնելու»։ Այս մասին այսօր՝ Ապրիլ 12-ին լրագրողներու հետ ճեպազրոյցի ընթացքին ըսաւ Արցախի անվտանգութեան խորհուրդի նախկին քարտուղար՝ Սամուէլ Բաբայեան։

«Պատերազմի ժամանակ համ կռւում էինք, համ բանակ էինք կառուցում։ Հիմա մենք պարտաւոր ենք դա անել, որովհետեւ 5 տարի յետոյ Ռուսաստանը էնտեղից դուրս է գալու։ Մենք 5 տարի յետոյ չգիտենք Թուրքիայի դերը, միւսների դերը։ Այլեւս դրոշ տնկելով հարց չի լուծուելու։ Մենք պէտք է պատրաստենք հզօր ու արհեստավարժ բանակ, որ Հայաստանը պաշտպանուած լինի»,- ըսաւ  Բաբայեան։

Անդրադառնալով պատերազմին կրած պարտութեան պատճառներուն՝ Սամուէլ Բաբայեան նշեց․ «Բոլոր զօրավարները հարցազրոյց են տալիս, բա ձեր մօտ հարց չի ծագում՝ լաւ, ո՞վ պէտք է ղեկավարեր բանակը։ Էդ զօրավարները, չէ՞։ Գլխաւոր շտաբի պետն ասում է՝ 3 օր յետոյ ես հասկացայ՝ մենք պատրաստ չէինք պատերազմին։ Ես առաջարկում եմ  գրաւոր ներկայացնի՝ ինչն է իրեն բերել նրան, որ երրորդ օրը մտածել է, որ բանակը պատրաստ չէ։ Էդ փաստաթղթերը, երբ իրար կողք ես հաւաքում, թէ ինչ որոշումներ են կայացրել, պարզ է դառնում մեղաւորների ցանկը, դա մէկը չէ, երկուսը չէ, տասը չէ, լուրջ ցանկ է։ Հիմա իրենք գոռում են՝ բռնէք գողին, բռնէք աւազակին, որ իրենք փրկուեն»։

Հարակից Նյութեր

Leave a Comment