Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Արցախի Նախագահը Անդրադարձած է Կարմիր Շուկայի Առնչութեամբ Շրջանառուող Լուրերուն

Արցախի Նախագահը Անդրադարձած է Կարմիր Շուկայի Առնչութեամբ Շրջանառուող Լուրերուն

by MassisPost

«Պատերազմի ընթացքում հակառակորդն ամէն գնով ցանկացել է վերցնել Մարտունու շրջանի Կարմիր շուկայ բնակավայրը»: «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կարմիր շուկայի գիւղական համայնքի բնակչութեան հետ հանդիպման ատեն ըսած է Արցախի Հանրապետութեան նախագահ՝ Արայիկ Յարութիւնեան՝ անդրադառնալով վերջին շրջանին այդ կապակցութեամբ շրջանառուող տարաբնոյթ խօսակցութիւններուն:

«Մեր հերոս տղաների ու ձեր շնորհիւ՝ յաջողուել է պահել գիւղը: Բանակցութիւնների ընթացքում, երկար ժամանակ, ամէն քայլ անում էին, որպէսզի մենք յանձնենք Կարմիր շուկան: Սակայն ես ասել եմ՝ մոռացէք Կարմիր շուկան: Աւելին՝ քաղաքաշինութեան նախարարը յանձնարարական է ստանալու՝ լրացուցիչ ուժեր ներգրաւել գիւղում շինարարական աշխատանքներն աշխուժացնելու համար: Պատերազմից յետոյ ամենավատ վիճակում գտնուում են Թաղավարդն ու Կարմիր շուկան, բայց մենք չենք յուսահատուել, այլ հակառակը՝ ամենաառաջինն այստեղ ենք շինարարութիւն սկսել: Առաջիկայ 3 տարում պէտք է աւարտենք տեղահանուածների բնակարանային խնդրի լուծումը, այնուհետեւ՝ նրանց, ովքեր տուն չունեն: Կարմիր շուկայում 140-150 առանձնատուն ենք կառուցելու: Այդ աշխատանքները մեր ուժերով պիտի իրականացնենք: Ուստի ձեր աշխատանքներն ուղղէք շինարարական խմբակներ ձեւաւորելուն»,-մասնաւորապէս ըսած է Արցախի Հանրապետութեան նախագահը:

Հարակից Նյութեր

Leave a Comment