Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կառավարութիւնը Բոլորի Կողմէ 105 Հազար Ծաղիկ Պիտի Զետեղէ Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիրի Անմար Կրակին Մօտ

Կառավարութիւնը Բոլորի Կողմէ 105 Հազար Ծաղիկ Պիտի Զետեղէ Հայոց Ցեղասպանութեան Յուշահամալիրի Անմար Կրակին Մօտ

by MassisPost

ՀՀ փոխ վարչապետ Տիգրան Աւինեան Ֆէյսպուքեան իր էջին վրայ յայտնած է.-

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը եւ ամբողջ առաջադէմ մարդկութիւնը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանութեան 105-րդ տարելիցը: Տասնամեակներ շարունակ հազարաւոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփիւռքից, օտարերկրեայ հիւրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի յուշահամալիր: Բոլորիս համար արարողութիւնը յիշատակի, պահանջի ու վերածնունդի նշանակութիւն ու խորհուրդ ունի:

2020 թուականի ապրիլեան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրաւէրի՝ «Քորոնա» ժահրի դէմ, որը յաղթահարելու եւ մեր ժողովրդի անվտանգութիւնն ապահովելու համար կիրառուող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի յիշատակին յարգանքի տուրք մատուցելու համար։

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը եւ չենք այցելում Հայոց ցեղասպանութեան յուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայութիւնը ապահովելու համար կատարում ենք հետեւեալ քայլերը:

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղօղանջի ներքոյ մարում են Երեւանի եւ մարզերի հրապարակների, փողոցների լոյսերը: Կոչ եմ անում մարել նաեւ Ձեր բնակարանների լոյսերը ու պատուհանի մօտ միացնել հեռախօսների լապտերների լոյսը: Այս գործողութիւնն իր խորհրդանշական արձագանքը կը ստանայ Ծիծեռնակաբերդից, որին կարող էք հետեւել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայեացքները սեւռելով դէպի յուշահամալիր:

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարութիւնը 105 հազար ծաղիկ կը խոնարհի յուշահամալիրի անմար կրակի մօտ: Նոյն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրութիւն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, եւ 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակայ մասնակցութիւնը օրուայ խորհուրդին: Հաղորդագրութիւն ուղարկած քաղաքացիների անունները կ’արտացոլուեն յուշահամալիրի սիւներին:

Նշեմ նաեւ, որ մինչեւ Ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառեալ անվտանգութեան եւ կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանութիւնը փակելու է դէպի Ծիծեռնակաբերդ մուտքը:

Շնորհակալութիւն ձեր աջակցութեան, կարգապահութեան եւ պատասխանատուութեան համար:

Հարակից Նյութեր

Leave a Comment