Home ՀԱՅԱՍՏԱՆ Տիգրան Ավինեան Դիմած է Նախագահին 1698 Անձի ՀՀ Քաղաքացիութիւն Շնորհելու Առաջարկութեամբ

Տիգրան Ավինեան Դիմած է Նախագահին 1698 Անձի ՀՀ Քաղաքացիութիւն Շնորհելու Առաջարկութեամբ

by MassisPost

Հայաստանի Հանրապետութեան փոխ վարչապետ Տիգրան Ավինեան դիմած է ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին 1698 անձի ՀՀ քաղաքացիութիւն շնորհելու համար: Ֆէյսպուքի իր էջին վրայ Տիգրան Ավինեան գրած է.

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիութեան մասին» օրէնքը՝ երէկ առաջարկութիւն եմ ներկայացրել ՀՀ նախագահ Արմէն Սարգսեանին ՀՀ քաղաքացիութիւն շնորհել 1698 անձի: Այն հանգամանքը, որ նման քանակի մարդիկ ցանկութիւն են յայտնում դառնալու Հայաստանի Հանրապետութեան քաղաքացի՝ այդպիսով դառնալով նաեւ հայկական պետականութեան մի մասը, ոգեշնչում ու լրացուցիչ ուժ է տալիս էլ աւելի մեծ պատասխանատուութեամբ ու ջանքով կատարելու մեր աշխատանքը», նշած է Տիգրան Ավինեան:

Հարակից Նյութեր

Leave a Comment