Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Փաշինեան․ Շարք մը Լրատուամիջոցներու Համար Երկրին Մէջ Իսկապէս Բան չէ Փոխուած

Փաշինեան․ Շարք մը Լրատուամիջոցներու Համար Երկրին Մէջ Իսկապէս Բան չէ Փոխուած

by MassisPost

Վարչապետ Նիկոլ Փաշինեանը Ֆէյսպուքի իր էջին անդրադարձած է կեղծ լրատւութեան: «Մի շարք լրատուամիջոցների համար երկրում իսկապէս բան չի փոխուել. նրանք ինչպէս սնուել, այնպէս էլ շարունակում են սնուել սերժառոպական հայրենաթալան աւարից», – գրած է Փաշինեանը՝ ընդգծելով․ – «Այ էստեղ՝ մեզ ուղղուած քլնգոցը խիստ տեղին է, որ սրանց ձեռքը դեռ էնքան փող կայ, որ բացի փեռաշքիից (Խմորեղէնի տեսակ) ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թւում լրագրող ու ցուցարար: Բայց դէ մենք սահմանափակուած ենք օրէնքով եւ արդիւնաւէտ հիմնարկները չգոյութեամբ: Նաեւ այս հարցերը կը լուծուեն անպայման՝ օրէնքի եւ իրաւունքի հիման վրայ»:

Նիկոլ Փաշինեանի այս գրառման պատճառ դարձած է «Իրատես» կայքի հրապարակած հերքումը, թէ իբր վարչապետը պատգամաւոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով Իջեւան գացած է:

«Պա, ժողովուրդ ջան, տասնեակ տարիներ ձեզ նման լուրերով են խաբել-թալանել, հիմա էլ ուզում են համոզել, թէ էսօրուայ կառավարութիւնն էլ է նոյն կերպ ձեզ խաբում-թալանում: Նրանց ասածի իմաստն էն է, որ մենք աւելի լաւ էինք խաբում-թալանում. ընթացքում ձեզ որդնած բրինձ էինք բաժանում, ընտրակաշառք», – Ֆէյսպուքի իր էջին գրած է Նիկոլ Փաշինեանը՝ եզրափակելով․ – «Վարչապետի ուղղաթիռից մտադիր եմ օգտուել ցանկացած պահի, երբ դա անհրաժեշտ կը լինի իմ գործունէութեան համար, ինչպէս օգտւում եմ վարչապետի մեքենայից, աշխատասենեակից, յատուկ կապից: Սրանից իրադարձութիւն պէտք չի սարքել»:

Հարակից Նյութեր

Leave a Comment