Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Սամուէլ Բաբայեանը Ծրագրած է 2020-ին Մասնակցիլ Արցախի Նախագահական Ընտրութիւններուն

Սամուէլ Բաբայեանը Ծրագրած է 2020-ին Մասնակցիլ Արցախի Նախագահական Ընտրութիւններուն

by MassisPost

Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան նախկին նախարար, Արցախի հերոս Սամուէլ Բաբայեանը կը ծրագրէ իր թեկնածութիւնը առաջադրել 2020-ին Լեռնային Ղարաբաղի մէջ կայանալիք նախագահական ընտրութիւններուն: Այս մասին ան նշած է է «Ազատութիւն»  ռատիօկայանին տուած հարցազրոյցի ժամանակ:

«Հայաստանում անընդհատ խօսում են, թէ ես ինչո՞ւ չեմ վերադառնում Ղարաբաղ։ Օրէնքով սահմանափակուած է. 10 տարի անընդմէջ որ չեմ ապրել, չեմ կարող նախագահի թեկնածու լինել։ Սահմանադրութիւնը թոյլ է տալիս, որ 5-10 տոկոս ստորագրութիւն հաւաքեմ, որ հնարաւորութիւն ստեղծուի ես էլ մասնակցեմ։ Մարտ ամսին մենք դրանով կը զբաղուենք։ Ոչ թէ նախագահի թեկնածու առաջադրուելու ցանկութիւն ունեմ, այլ ինձ պարտադրում են»,- ըսած է ան։

Ճշտող հարցին, թէ՝ ո՞վ կը պարտադրէ, Սամուէլ Բաբայեանը պատասխանած է. «Որ ստորագրութիւնը հաւաքենք, կը տեսնէք՝ ով է պարտադրում։ Ես հասկանում եմ, որ ես դեր ունեմ, դեռ մարած չենք։ Կը փորձենք ամէն ինչ անենք, օգուտ բերենք։ Ստորագրահաւաքը մեկնարկելու է Մարտ ամսից, նրանից յետոյ պարզ կը լինի՝ իշխանութիւնը կատարո՞ւմ է այդ քայլը, պահանջը, որը կայ Սահմանադրութիւնում գրուած, թէ՞ դա էլ է անտեսում»:

Անոր խօսքով՝ ստորագրահաւաքը նախաձեռնողը ժողովուրդն է. « Սա հանրաքուէ է։ Մենք չենք թաքցնում։ Իրենք ինչքան կարողանում են, թող խանգարեն, որ այդ ստորագրութիւնները չհաւաքուեն։ Ինձ համար դա խնդիր չի, դա իրենց հարցն է։

Ես, երբ եղել եմ Ղարաբաղում, Բակօ Սահակեանի հետ հանդիպման ժամանակ ասել եմ՝ գիծ ենք քաշում։ Ինձ թուացել է՝ պէտք է հասկանային, որ այսօր այնքան ծանր է  Հայաստանի ու Ղարաբաղի վիճակը, որ անձնական «քէն քշել», անձնական խնդիրներ լուծել, սրա-նրա հետ քոնֆլիքթներ անել իմաստ չունի։ Կարող ենք պետութիւն կորցնել, կարող ենք տարածքներ կորցնել, պէտք չի դա անել։ Ես իմ պարտքը կատարել եմ, բացատրել եմ եւ ասել եմ անկեղծ, որ անձնական որեւէ խնդիր որեւէ մէկի հետ լուծելու չունեմ»,- ըսած է Բաբաեանը։

Հարցին՝ այդ հանդիպումէն ետք Բակօ Սահակեանը «գիծ քաշե՞ր է», ան պատասխանած է. «Հարց է՝ Բակօ Սահակեանը քաշե՞լ է այդ գիծը, թէ՞ չի քաշել, կերեւայ մօտ ժամանակներս»։

Հարակից Նյութեր

Leave a Comment