Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ 2018-էն Յետոյ Վարչապետը կը Լինի Առաջին Դէմքը ». Վահրամ Բաղդասարեան

2018-էն Յետոյ Վարչապետը կը Լինի Առաջին Դէմքը ». Վահրամ Բաղդասարեան

by MassisPost

Ներկայ եւ ապագայ վարչապետները պէտք է ըլլան հեղինակութիւններ: Նման կարծիք յայտնած է     Խորհրդարանի  ՀՀԿ խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեան,  պատասխանելով News.am-ին:

«Ինչ վերաբերում է անվիճելի լինելուն, ապա անվիճելի չի կարող լինել ոչ մէկ մի երկրում, որտեղ բազմակուսակցական համակարգ է գործում»,- ըսած է ան աւելցնելով, որ Հայաստանի ապագայ վարչապետի լիազօրութիւնները հաշուի առնելով,  ան պէտք է անվիճելի ըլլայª բազմաոլորտ գիտելիքներու առումով:

Վահրամ Բաղդասարեան ըսած է նաեւ, որ անփոխարինելի մարդիկ չկան, աւելացնելով, որ եթէ Կարէն Կարապետեանը  պատրաստուած անձ չըլլար, իրեն վարչապետի պաշտօնը չէր վստահուեր: «Իսկ թէ ով կը լինի 2018 թուականից մեր վարչապետը, կուսակցութեան ներսում քննարկումներ չեն կազմակերպուել»,- ըսած է պատգամաւորը:

Հարցին, թէ ով պիտի ըլլայ գլխաւոր դէմքը 2018 թուականէն յետոյ, Բաղդասարեան պատասխանած է` «Իհարկէ վարչապետն է լինելու թիւ մէկ խաղացողը, բայց կուսակցական առաջնորդի եւ նրա միջեւ կոնսենսուս պիտի լինի»:

Հարակից Նյութեր

Leave a Comment