Ինչպես HayNews.am-ին Լիբանանից հաղորդեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության «Արարատ» օրաթերթի գլխավոր խմբագիր Ահարոն Շխրտմյանը, այս րոպեին Նահատակաց հրապարակում ավարտվել է հայկական համայնքի բողոքի հանրահավաքը` ընդդեմ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գալստյան:
«Ողջ հրապարակը լեփ-լեցուն է: Այստեղ մոտ 15 000 մարդ կա, որոնց ճնշող մեծամասնությունը երիտասարդներն են: Հանրահավաքը բացեց Հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Ալեքսան Քեոշկերյանը, այնուհետև` ռամկավարներից` Մարտիկ Ավետիքյանը, ինչպես նաև Դաշնակցության ներկայացուցիչ Ավո Կիտանյանը: Այնուհետև Լիբանանի թեմի առաջնորդը` սրբազան Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանը փակեց հանրահավաքը: Բանախոսները դատապարտեցին Էրդողանի Բեյրութ կատարած այցելությունն ու պահանջեցին, որպեսզի նա ներողություն խնդրի ինչպես հայ, այնպես էլ լիբանանցի ժողովուրդներից` Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թուրքիայի կողմից գործած անմարդկային ոճիրների համար: Այն նույն հրապարակում, որտեղ մենք ելույթ հավաքվել ենք, 1915 թ-ին թուրքերը կախել են մոտ 20 լիբանանցի հայրենասերների, ովքեր պայքարում էին թուրքական բռնապետության դեմ: Այս կետերը շեշտվեցին: Կան նաև բազմաթիվ լրատվական գործակալությունների, հեռուստաընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր ամբողջ աշխարհով մեկ սփռելու են մեր բողոքի ձայնը»,-ասաց մեր զրուցակիցը:
ՍԴՀԿ օրաթերթի գլխավոր խմբագիրը նաև ավելացրեց, որ «Մի շարք լրատվական աղբյուրներ չարամտորեն հայտարարել են, թե բախումներ են տեղի ունեցել հայերի և Լիբանանի իրավապահների միջև»:
«Չարաչար սուտ է: Չկա նման բան, անողներն էլ մութ ուժեր են: Համենայն դեպս, մենք որոշել էինք, որ հանրահավաքին մինչև 5000 մարդ ներկա կլինի, սակայն մարդկանց թվաքանակն անցնում է 15 000-ից: Երեք կուսակցությունները, ողջ հայությունն այսօր մեկ բռունցք են, միասնական և համախմբված: Այսօր ոչ մի հայ աշխատանքի դուրս չի եկել` բոլորի խանութները փակ են:»,-նշեց Ահարոն Շխրտմյանը:
HayNews.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

European Court Finds Azerbaijan Guilty of Torturing and Death of Two Armenian Captives in 2014

STRASBOURG — The European Court of Human Rights (ECHR) has found Azerbaijani…

FM Mnastakanyan’s Interview on BBC’s HARDtalk

LONDON — Armenian Prime Minister Nikol Pashinyan’s UN address, voicing a call for…

Talk at MIT by Ani Aprahamian, Head of Armenia’s National Science Library

CAMBRIDGE, MA — Dr. Ani Aprahamian, Director of the Alikhanyan National Science…

Artsakh NGOs Sent an Open Letter to the International Community Concerning Azerbaijan’s Policy of Ethnic Cleansing

STEPANAKERT — Artsakh NGOs have sent an open letter to the international…