Վերջին օրերին կրկին սրվել է Լիբանանի ներքաղաքական կյանքը: Մի քանի օր առաջ ընդդիմադիր «Հզբոլլահ» շարժումը «զենքի ցուցադրություն» էր անցկացրել օդանավակայանում` երբ բազմաթիվ զինված հզբոլլահականներ ժամանել էին օդակայան` նպատակ ունենալով արգելել կառավարությանը ձերբակալել Փարիզից Բեյրութ ժամանող և հետախուզման մեջ գտնվող իրենց համակրին:
Այս առիթով HayNews.am-ը խոսեց Լիբանանի Ազգային ժողովի պատգամավոր, ՍԴՀԿ ԿՎ փոխատենապետ Սեպուհ Կալպակյանի հետ: Վերջինս նշեց, որ «այս ամենին գումարվել է ՄԱԿ-ի հատուկ դատարանում առկա գործընթացը, որտեղ լսվում է նահատակ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանության գործը»:
Պարոն Կալպակյանը փոխանցեց, որ «Հզբոլլահի» հետ հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ դատարանում մի քանի հոգի սուտ ցուցմունք են տվել:
«Իրականում այդ մարդկանց խոսքը որևէ ազդեցություն ունենալ չէր կարող, սակայն «Հզբոլլահն» այն օգտագործեց խնդրի հիմնական մասից հասարակության ուշադրությունը շեղելու համար: Այժմ իրենք պահանջում են, որ սուտ ցուցմունքներ տվողները կանգնեն դատարանի առջև: Վարչապետ Սաադ Հարիրին, ով ներկա կացության պատճառով ընդհատեց իր այցելությունը Սաուդյան Արաբիա և շտապ կերպով վերադարձավ Բեյրութ, համաձայնել է «Հզբոլլահի» առաջարկների հետ և այսօր կառավարության նիստ է տեղի ունենալու: Կառավարության նիստի արդյունքներից էլ կախված է, թե երկրի ներքաղաքական կացությունն ինչպես կզարգանա»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Sign Up for Our Newsletters

Get notified of the latest updates from MassisPost.

You May Also Like

Armenia and European Union to Deepen Their Political and Economic Relations

YEREVAN (RFE/RL) — Armenia and the European Union hope to negotiate within the next…

Second Feminist Armenian Studies Workshop at U.C. Irvine

BY SONA ZEITLIAN Following the successful launching of the Annual Feminist Armenian…

Former AP Photojournalist Harry Koundakjian Dies at 83

NEW YORK — Former Associated Press photographer and photo editor Harry Koundakjian…

Armenian Parliament Approves New Government Program

YEEVAN — In what amounted to a vote of confidence, the National…