Մարտ 21-31 Թուրքիոյ հետ սահմանի «Մարգարա» անցակէտը պիտի դառնայ գործող, որպէսզի այդ երկրի տարածքով մարդասիրական բեռներ ուղարկուի Սուրիա։
«Հայաստանի Հանրապետութեան եւ Սիրիայի Արաբական Հանրապետութեան համապատասխան գերատեսչութիւնների ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումների արդիւնքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել քննարկել նաեւ Հայաստանի կողմից Սիրիային հումանիտար աջակցութիւն ցուցաբերելու հարցը:
«Սոյն որոշման նախագծի ընդունումը պայմանաւորուած է Հայաստանի Հանրապետութեան անունից Սիրիայի Արաբական Հանրապետութիւն ուղարկուելիք, մարդասիրական օգնութեան համար նախատեսուած բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտութեամբ»,- կ’ըսուի որոշման մէջ։