Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանը Չի Մտածեր ԵԱՏՄ-ն Ինչ-Որ Բանով Փոխարինել. Նախարար

Հայաստանը Չի Մտածեր ԵԱՏՄ-ն Ինչ-Որ Բանով Փոխարինել. Նախարար

by MassisPost

Հայաստանը Եւրասիական Տնտեսական Միութիւնը ինչ-որ բանով փոխարինելու մասին չի մտածեր, սակայն կը բազմազանեցնէ իր առեւտրային գործընկերները:

2024-ի ամփոփոիչ ասուլիսին այս մասին ըսաւ ՀՀ տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեան՝ անդրադառնալով Հայաստանի մէջ ԵՄ-ին անդամակցութեան գործընթաց սկսելու վերաբերեալ զարգացումներու հարցին:

«Որեւէ պարագայում մենք չենք մտածում ԵԱՏՄ-ն փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինել անկախ: Իսկ անկախութիւնն այն է, երբ դու կախուած ես բոլորից, ոչ թէ մէկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզնից են կախուած»,- ըսաւ Պապոյեան:

Նախարարը կարեւորեց, որ Հայաստանը արտադրի ու  տարբեր տեղեր արտահանէ մրցունակ ապրանքներ:

«Պէտք չէ փոխարինել: Պէտք է այդ ծաւալները ԵԱՏՄ-ում պահել, մեծացնել, աւելացնել»,- ըսաւ Պապոյեան:

Նախարարը ընդգծեց, որ Հայաստանի առեւտրային թիւ մէկ գործընկերը հիմա Արաբական Միացեալ Էմիրութիւններն է: Առեւտրային խոշոր գործընկերներուն մէջ Ռուսաստանի հետ նաեւ Չինաստանն ու ԵՄ-ն են:

Հարակից Նյութեր

Leave a Comment