«Սրբազան պայքարի` 2024թ. Սեպտեմբերի 22-ին Երեւանի մարզահամերգային համալիրում կայանալիք մեծ հաւաքին ընդառաջ Շարժման առաջնորդ Բագրատ Գալստանեանը հանդիպել է Ռոպերթ Քոչարեանի եւ Սերժ Սարգսեանի հետ:
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանի հետ` վերջինի գրասենեակի կողմից ներկայացուած յարգելի պատճառներով, հանդիպում դեռեւս չի եղել»,- այս մասին կ’ըսուի շարժման թելեկրամեան ալիքով կատարուած հրապարակման մէջ։