Home ՀԱՅԱՍՏԱՆԱՐՑԱԽ Ատրպէյճանի Զինուժը Փակած Է Գորիս-Ստեփանակերտ Մայրուղին` Աղաւնօ Եւ Տեղ Գիւղերու Արանքին. Արցախի ՆԳՆ

Ատրպէյճանի Զինուժը Փակած Է Գորիս-Ստեփանակերտ Մայրուղին` Աղաւնօ Եւ Տեղ Գիւղերու Արանքին. Արցախի ՆԳՆ

by MassisPost

Արցախի Ներքին Գործերու Նախարարութեան հաղորդմամբ` Ատրպէյճանի զինուժը փակած է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին`  Աղաւնօ եւ Տեղ գիւղերի արանքին:

«Արդէն պատրաստ է փակուած ճանապարհը շրջանցող` Սիւնիքի մարզի Տեղ-Կոռնիձոր հողային նոր ճանապարհը, որը միանում է 2022թ. Օգոստոսին շահագործման յանձնուած նոր` Կոռնիձոր-Հին Շէն ճանապարհին («Բերձորի միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշուած ճանապարհի ասֆալթապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետութեան կողմից ընթացքի մէջ են:

ՆԳ նախարարութիւնն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր հողային ճանապարհը երթեւեկելի է, եւ, հաշուի առնելով Արցախի շարունակուող շրջափակումը, դրանով հնարաւոր է իրականացնել Արցախի մարդասիրական մատակարարումները ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտէի կողմից: Այդ ճանապարհն, ի դէպ, Արցախի Հանրապետութեան սահմանին` Հակարի գետի կամրջի մօտ վերահսկւում է ռուսական խաղաղապահ զօրակազմի կողմից:

Յիշեցնենք, որ սկսած 2022 թուականի Դեկտեմբերի 12-ից, ատրպէյճանական կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատուածը: Եւ արդէն 108 օր շարունակ Արցախի բնակչութիւնը զրկուած է արտաքին աշխարհի հետ կապից»:

Հարակից Նյութեր

Leave a Comment