Home ՀԱՅԱՍՏԱՆ Կարգավիճակի Հարցը Հետագային Թողելու Առաջարկը Եղած Է Ռուսիայէն, Հայկական Կողմը Համաձայնած Է․ Էտուարտ Աղաճանեան

Կարգավիճակի Հարցը Հետագային Թողելու Առաջարկը Եղած Է Ռուսիայէն, Հայկական Կողմը Համաձայնած Է․ Էտուարտ Աղաճանեան

by MassisPost

«Եթէ մենք պայմանաւորուածութիւն ունենք, որ կարգավիճակի մասին խօսակցութիւնները պէտք է թողնել ապագայ սերունդներին, ենթադրւում է, որ այս պահի դրութեամբ դրա մասին խօսելը առնուազն մեր փոխադարձ պայմանաւորուածութիւններից դուրս է», ըսաւ Ազգային Ժողովի «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցութեան պատգամաւոր Էտուարտ Աղաճանեանը:

Անդրադառնալով Ռուսիոյ արտաքին գործերու նախարար Լաւրովի յայտարարութիւններուն` Աղաճանեան ըսաւ․ «Բանակցութիւնների ընթացքը եւ դրանց մանրամասները հրապարակուել են: Այսինքն` ոչ Սերկէյ Լաւրովն է որեւէ նոր բան ասել, ոչ ես կարող եմ աւելացնել: Ես կարծում եմ` Հայաստանի կողմից Ալմաթիի հռչակագրին յղում տալով` որեւէ հնարաւորութիւն չի կորսուել, դրա արդիւնքում չի նշանակում, որ տեւական ժամանակ անց հնարաւորութիւն չի լինի կարգավիճակին անդրադառնալ: Իրականում հետագային թողնելու առաջարկը եղել է Ռուսաստանի կողմից, դրան հայկական կողմը համաձայնել է: Ենթադրւում է, որ դրա հնարաւորութիւնների եւ անհնարինութեան գնահատումը, այո, պէտք է Ռուսաստանի կողմից հնչի` պայմանաւորուած նրանով, թէ Ռուսաստանը որպէս միջնորդ ինչքանով է կարողանում այդ առաջարկներն իրողութիւն դարձնել: Այդ հարցը ոչ մի կերպ կապուած չէ Ալմաթիի փաստաթղթի հետ, միայն ու միայն կապուած է նրա հետ, թէ ստեղծուած իրավիճակում ինչքանո՞վ մեր Ռուսաստանի գործընկերները կարող են այդ առաջարկն իրողութիւն դարձնել», ըսաւ ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment