Ատրպէյճանը հայկական կողմին փոխանցած է 13 հայ զինուորի մարմին: Այս մասին հաղորդագրութիւն տարածած է ՀՀ Պաշտպանութեան Նախարարութիւնը:
«Նոյեմբերի 28-ին Ատրպէյճանը հայկական կողմին է փոխանցել Սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ զոհուած 13 հայ զինծառայողի մարմին», նշուած է հաղորդագրութեան մէջ: