Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Յունաստանում Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Վարիչ Մարմնի Հանդիպումը Հայաստանի Հանրապետութեան Նորանշանակ Դեսպան Տիգրան Մկրտչեանի Հետ

Յունաստանում Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Վարիչ Մարմնի Հանդիպումը Հայաստանի Հանրապետութեան Նորանշանակ Դեսպան Տիգրան Մկրտչեանի Հետ

by MassisPost

Նոյեմբեր 16-ի կէսօրին Յունաստանում Ս.Դ. Հնչակեան կուսակցութեան Վարիչ Մարմնի անդամները, գլխաւորութեամբ ատենապետ Յովհաննէս Շահինեանի, ատենադպիր Մհեր Քոսակեանի եւ Փոխատենադպիր Արա Ալպարեանի, հանդիպում ունեցան Յունաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազօր դեսպան Տիգրան Մկրտչեանի հետ:

Ողջոյնի խօսքից յետոյ Վարիչ Մարմնի ատենապետ Յովհաննէս Շահինեանը ներկայացրեց կուսակցութեան առատ գործունութիւնը, ծրագրերը եւ տեսլականը հայ համայնքում: Չնայած անցած երկու տարիների աննախադէպ դժուար պայմաններին, կուսակցութիւնը հայ համայնքի բոլոր մարմինների հետ կարողացել է պահպանել միասնականութեան եւ համագործակցութեան ոգին:

Շուրջ երկու ժամ տեւողութեամբ հանդիպմանը յատուկ նշանակութիւն տրուեց այսօր առաւօտեան Ադրբեջանի կողմից ՀՀ սահմանների ներթափանցմանը, 44-օրյա պատերազմին եւ համայն աշխարհի արձագանքին:

Զրոյցի վերջում կուսակցութեան անդամներս մեր պատրաստակամութիւնը յայտնեցինք հայրենիքին նպաստող բոլոր ծրագրերին:

Հայ ազգի ապագան միասնականութեան մէջ է:

Յունաստանում Ս.Դ. Հնչակեան Կուսակցութեան Վարիչ Մարմին

 

Հարակից Նյութեր

Leave a Comment