Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի Ղեկավարներու Ընդունած Յայտարարութիւնը

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի Ղեկավարներու Ընդունած Յայտարարութիւնը

by MassisPost

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի եւ Ատրպէյճանի նախագահները այսօր՝ Յունուար 12-ին Մոսկուայի մէջ կայացած հանդիպման ընդունած են համատեղ յայտարարութիւն:

Հայաստանի կառավարութիւնը հրապարակած է յայտարարութիւնը, ստորեւ կը ներկայացնենք զայն.-

«Ատրպէյճանի Հանրապետութեան նախագահ Ի․Հ․Ալիեւը, Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Ն․Վ․ Փաշինեանը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ․Վ․Փութինը յայտարարում ենք հետեւեալի մասին․

  1. 2020 թուականի Նոյեմբերի 9-ի յայտարարութեան՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ փոխադրային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կէտի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետութեան, Ռուսաստանի Դաշնութեան եւ Ատրպէյճանի Հանրապետութեան փոխ վարչապետների համատեղ նախագահութեամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վ.Վ. Փութինի առաջարկը:
  2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կ’անցկացնի մինչեւ 2021 թուականի Յունուարի 30-ը, որի արդիւնքների հիման վրայ կը կազմի Յայտարարութեան 9-րդ կէտի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղութիւնների ցանկը՝ որպէս գերակայութիւններ ընդունելով երկաթուղային եւ ճանապարհային հաղորդակցութիւնները, ինչպէս նաեւ կը սահմանի Ատրպէյճանի Հանրապետութեան, Հայաստանի Հանրապետութեան ու Ռուսաստանի Դաշնութեան (այսուհետ՝ Կողմեր) միջեւ համաձայնեցուած այլ ուղղութիւններ:
  3. Գործունէութեան հիմնական ուղղութիւններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կը հաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կը ներառուեն Կողմերի իրաւասու մարմինների ներկայացուցիչներ եւ կազմակերպութիւնների պաշտօնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից յետոյ մէկամսեայ ժամկէտում կը ներկայացնեն նախագծերի ցանկ, որում կը ներկայացնեն անհրաժեշտ միջոցներն ու միջոցառումները` դրանց իրականացման եւ Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար:
  4. Աշխատանքային խումբը մինչեւ 2021 թուականի մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կը ներկայացնի Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքով իրականացուող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման եւ անվտանգութեան ապահովման համար անհրաժեշտ նոր փոխադրային ենթակառուցուածքների կառոյցների վերականգնման եւ կառուցման միջոցառումների իրականացման ցանկ եւ ժամանակացոյց, նոյն կերպ Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան կողմից իրականացուող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ատրպէյճանի Հանրապետութեան եւ Հայաստանի Հանրապետութեան տարածքները»:

Քրեմլինի մէջ Հայաստանի, Ատրպէյճանի եւ Ռուսաստանի ղեկավարներու եռակողմ հանդիպումը տեւեց մօտ չորս ժամ: Պատերազմէն յետոյ անիկա Հայաստանի վարչապետի եւ Ատրպէյճանի նախագահի առաջին հանդիպումն էր։

Հարակից Նյութեր

Leave a Comment