Home ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵԿ-ի Նախագահ. Մաքսանենգ Ճանապարհով Ծխախոտ Արտահանելու Մասին Լուրերը Յերիւրանք են

ՊԵԿ-ի Նախագահ. Մաքսանենգ Ճանապարհով Ծխախոտ Արտահանելու Մասին Լուրերը Յերիւրանք են

by MassisPost

Հայաստանէն մաքսանենգ ճանապարհով ծխախոտ արտահանելու հետ կապուած, բացի Վատիկանի մօտ Հայաստանի նախկին դեսպան Միքայէլ Մինասեանի պնդումներէն, որեւէ այլ փաստարկ ու հիմնաւորում առկայ չէ: Այդ մասին կառավարութեան նիստէն յետոյ լրագրողներու հետ զրոյցին նշեց Պետական եկամուտներու կոմիտէի նորանշանակ նախագահ՝ Էտուարտ Յովհաննիսեանը:

«ՊԵԿ-ն այլ պետութիւնների մաքսային մարմիններից չի ստացել որեւէ պաշտօնական գրութիւն արտահանուած ծխախոտի մաքսանենգ լինելու վերաբերեալ: Ինչ վերաբերում է տիկին Ներսիսեանի (խմբ․ ՊԵԿ-ի փոխ նախագահ Շուշանիկ Ներսիսեան) կամ Փաշինեանների ընտանիքի՝ նշուած գործընթացում ներգրաւուած լինելուն, ես այդ տեղեկութիւնները ուղղակի յերիւրանք եմ համարում, քանի որ որեւէ փաստարկ, որեւէ հիմնաւորում ուղղակի չկայ»,- «Արմէնփրես»-ի փոխանցումով, ըսաւ Յովհաննիսեան։

Հարակից Նյութեր

Leave a Comment