Home ՀԱՅԱՍՏԱՆ Հայաստանի Ժողովրդագրական Պատկերը 2019-Ին

Հայաստանի Ժողովրդագրական Պատկերը 2019-Ին

by MassisPost

2019 թուականին Հայաստանի մէջ գաղթի մնացորդը կազմած է -16.0 հազար, այս մասին կը տեղեկանանք Վիճակագրական կոմիտէի հրապարակած տուեալներէն: Վերջին տարիներուն սա ամենացած ցուցանիշը եղած է: 2018-ին  գաղթի մնացորդը կազմած էր -18.2 հազար, 2017-ին՝ -24.0 հազար, 2016-ին՝  24.9 հազար մարդ: Ասոր զուգահեռ նուազած է Հայաստանի բնական յաւելաճը: Այսպէս, եթէ 2016 թուականին բնական յաւելաճը կազմած էր 12.4 հազար, 2017-ին՝ 10.6 հազար, 2018-ին՝ 10.8 հազար, ապա 2019-ին այն կազմած է 9.9 հազար մարդ:

2019 թուականի տարեվերջի դրութեամբ Հայաստանի մշտական բնակչութեան թիւը կազմած է 2 միլիոն 959.2 հազար: Տարեսկիզբի համեմատ մշտական բնակչութեան թուաքանակը նուազած է 6.1 հազարով:

Մշտական բնակչութեան միջին տարիքը 2019 թուականի տարեսկիզբի դրութեամբ կազմած է 36.7 (2018թ.՝ 36.5) տարի, տղամարդոց համար` 34.6 (2018թ.՝ 34.5), իսկ կանանց համար` 38.5 (2018թ.՝ 38.2 ) տարի: 2019-ի Յունուար-Դեկտեմբերին բնակչութեան կենսունակութեան գործակիցը` ծնունդներու եւ մահացութեան դէպքերու յարաբերակցութիւնը, կազմած է 137,6%, 2018 թուականի նոյն ժամանակաշրջանի 142,0 %-ի համեմատ:

2019-ին Հայաստանի մէջ ծնած է 36 131 մարդ, մահացած է՝ 26 252, բնական յաւելաճը՝ 9 879: Տարուայ ընթացքին գրանցուած է 15 561 ամուսնութիւն, 3 879 ամուսնալուծութիւն:

Հարակից Նյութեր

Leave a Comment