Home ՀԱՅԱՍՏԱՆ «Այո, Ամէն Օր Սերժ Սարգսեանը Պիտի Վախենայ». Ալեն Սիմոնեան

«Այո, Ամէն Օր Սերժ Սարգսեանը Պիտի Վախենայ». Ալեն Սիմոնեան

by MassisPost

«Ազատութեան» խնդրանքով արձագանգելով նախկին նախագահի յայտարարութիւններուն՝ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնեանը ըսած է․ – «Տպաւորութիւնս հետեւեալն է, որ մարդ, ով որ մէկ գիշերուայ ընթացքում շրջադարձ է կատարում դէպի ԵԱՏՄ, մարդ, որը որ խոստանում է, որ ինքը վարչապետ չի ընտրուելու Սահմանադրութեան փոփոխութեան պարագայում, եւ յետոյ փորձ է անում ընտրուել, մարդ, ով որ իրեն առանձնատուն է նուիրում եւ յետոյ որոշումը փոխում է եւ յետ է վերադարձնում, ասում է, որ ինքը որոշում փոխող չէ եւ շուտով կը խօսի հասարակութեան հետ, զրոյց կ’ունենայ: Ես խնդրում եմ Սերժ Սարգսեանին, որ ինքը աւելի յաճախ խօսի եւ աւելի յաճախ ելոյթ ունենայ»:

Ներկայիս իշխանութիւններու վերաբերեալ Սերժ Սարգսեանի օգտագործած «անպատասխանատու պոպուլիստներ ամբոխավարներ», «կործանարար քաղաքականութիւն» արտայայտութիւններուն անդրադառնալով՝ խորհրդարանի փոխխօսնակը յայտարարած է․ – «Սերժ Սարգսեանը ստախօս է, Սերժ Սարգսեանը խրոնիկ ստախօս է: Ան տարիներ, տասնամեակներ շարունակ սուտ է խօսել, եւ Սերժ Սարգսեանը ստախօս է»:

«Թող աւելի յաճախ խօսի, թող յիշեցնի բոլոր մարդկանց, թէ ով է եղել ինքը եւ ինչպիսին է եղել էն իշխանութիւնը, որը ինքը ներկայացրել է եւ որի բեկորները այսօր փորձում են մեզ քննադատել», – շեշտած է Սիմոնեանը:

Ինչ կը վերաբերի երրորդ նախագահի «վախերուն», ԱԺ փոխխօսնակը յայտարարած է․ – «Ինքը պիտի վախենար էն ժամանակ, երբ որ բանակն էր թալանում, երբ որ իր գործընկերները բանակն էին թալանում, ու ես խիստ կասկած ունեմ, որ ինքը դրանից տեղեակ չէր, ինքը պիտի վախենար էն ժամանակ, երբ որ մարդկանց բանտերն էր նետում, երբ որ իր հարազատները Հայաստանի Հանրապետութեան տարբեր տենդերներում միջամտութիւն էին ունենում, ինքը էդ ժամանակ պիտի վախենար, ու, այո, Սերժ Սարգսեանը պիտի վախենայ, ամէն օր Սերժ Սարգսեանը պիտի վախենայ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment