Home ՀԱՅԱՍՏԱՆ 2018-ի Մայիսէն ի Վեր Գրանցուած է Աշխատողներու 12 Տոկոս Աճ

2018-ի Մայիսէն ի Վեր Գրանցուած է Աշխատողներու 12 Տոկոս Աճ

by MassisPost

Պետական եկամուտներու կոմիտէն (ՊԵԿ) ներկայացուցած է 2018 թուականի Մայիսէն ի վեր գրանցուած աշխատողներու ճշգրտուած թիւը՝ 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս), նախապէս յայտարարուած 64 հազար 899-ի փոխարէն: Այս մասին Ֆէյսպուքի էջին գրած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը՝ նշելով, որ «սա տինամիք թիւ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի»:

«Եթէ 65 հազար 37 գրանցուած աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետեւեալն է. մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը յիշեալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 միլիոն դրամից աւել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։ Ինչպէս տեսաք, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացող հատուածը գերակշիռ մեծամասնութիւն է կազմում, ինչը շատ լաւ նորութիւն է», – ընդգծած է վարչապետը՝ շարունակելով. – «Ըստ հաստատուած տուեալների այս խմբի մարդկանց նախորդ տարուայ Մայիսից մինչեւ այս տարուայ Օգոստոս վճարուել է 22 միլիառ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս հատուածի աշխատողների միջինացուած աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է»:

Ընդհանուր առմամբ նոր գրանցուած աշխատողները այս ընթացքին վճարած են աւելի քան 6 միլիառ դրամ եկամտային հարկ, գրած է Փաշինեանը:

 

Հարակից Նյութեր

Leave a Comment