Վարչապետ Նիկոլ Փաշինեանը հեռախօսազրոյց ունեցած է Ռուսաստանի նախագահ Վլատիմիր Փութինի հետ։
Իր ֆէյսպուքեան էջին Փաշինեանը նշած է, որ Փութինի հետ եւս խօսած է Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) Բարձրագոյն տնտեսական խորհուրդի՝ Հոկտեմբեր 1-ին Երեւանի մէջ կայանալիք նիստի մասին:
«Վերջին օրերին հեռախօսազրոյց ունեցայ ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլատիմիր Փութինի հետ խօսեցի: Բոլոր հեռախօսազրոյցները վերաբերւում էին ԵԱՏՄ ընթացիկ եւ երկարաժամկէտ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաեւ ԵԱՏՄ Բարձրագոյն տնտեսական խորհրդի՝ Հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք նիստի հետ կապուած հարցեր: Ի հարկէ, բոլոր զրոյցներում անդրադարձ է եղել նաեւ երկկողմ յարաբերութիւնների օրակարգերին», – գրած է Փաշինեանը:
Նշենք, որ Փաշինեանը Յուլիս 2-ին հեռախօսազրոյցներ ունեցած է Պելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուքաշենքոյի, Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Թոքաեւի հետ, իսկ Յուլիս 3-ին՝ Ղրղըզստանի նախագահ Սորոնպայ Ժենպեկովի հետ։