Home ՀԱՅԱՍՏԱՆ Յուլիս 1-էն 10 Տոկոսով Պիտի Բարձրանայ Զինծառայողներու, Սեպտեմբեր 1-էն` Ուսուցիչներու Աշխատավարձը

Յուլիս 1-էն 10 Տոկոսով Պիտի Բարձրանայ Զինծառայողներու, Սեպտեմբեր 1-էն` Ուսուցիչներու Աշխատավարձը

by MassisPost

«2019 թուականի պետական պիւտճէի եկամտային մասը կը գերակատարենք առնուազն 40 միլիառ դրամով։ Սա մօտաւորապէս 90 միլիոն տոլար է», – Ազգային ժողովի մէջ Կառավարութեան ծրագրի կատարման ընթացքի եւ արդիւնքներու մասին զեկոյցը ներկայացնելու ժամանակ յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Այսինքն, ըստ վարչապետի, պետական եկամուտները 2019 թուականին պիտի ըլլան առնուազն այսքանով աւելի, քան նախատեսուած է Ազգային ժողովի կողմէ ընդունուած պետական պիւտճէով։

«Սա ուզում եմ ընդգծել, որ վերջին 9 տարիների համար աննախադէպ երեւոյթ է։ Մենք մտադրուած ենք 2019 թուականի Յուլիսի 1-ից 10 տոկոսով բարձրացնել Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի զինծառայողների աշխատավարձն, իսկ 2019 թուականի սեպտեմբերի 1-ից նոյն չափով բարձրացնել Հայաստանի Հանրապետութիւնում հանրակրթական դպրոցներում աշխատող ուսուցիչների աշխատավարձը՝ մօտաւորապէս 38 հազար ուսուցչի մասին է խօսքը։ Բացի այս մենք ծրագրում ենք այս տարի իրականացնել շուրջ 303 քիլոմեթր ճանապարհների տարբեր մակարդակի նորոգումներ՝ հիմնանորոգում, ընթացիկ նորոգումներ, ինչը նոյնպէս աննախադէպ ցուցանիշ է վերջին 9 տարիների համար», – ըսած է վարչապետը։

Հարակից Նյութեր

Leave a Comment