Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Կրթական Համակարգը Կուսակցական Բջիջներ Դարձուցած Ղեկավարները Նոր Հայաստանի Մէջ Ընելիք Չունին. Փաշինեան

Կրթական Համակարգը Կուսակցական Բջիջներ Դարձուցած Ղեկավարները Նոր Հայաստանի Մէջ Ընելիք Չունին. Փաշինեան

by MassisPost

Ամբողջ կրթական համակարգը պէտք է ապաքաղաքականացուի՝ սկսած բուհական համակարգէն, մինչեւ դպրոցական համակարգ, կառավարութեան նիստի ժամանակ յայտարարած է վարչապետ Նիկոլ Փաշինեանը։

Փաշինեանը ընդգծած է՝ կրթական համակարգը կուսակցական բջիջներ դարձուցած, ուսանողներուն վրայ դուռեր փակած ռէկտորները (վարիչները)  նոր Հայաստանի մէջ ընելիք չունին։

«Օրինակ` այն ռեքթորները, որոնք բարձրագոյն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեքթորները, որոնք ուսանողների վրայ դռներ են փակել, այդ ռեքթորները նոր Հայաստանում անելիք չունեն։ Սա իմ շատ յստակ դիրքորոշումն է, եւ մենք չպէտք է վախենանք այդ դիրքորոշումն ասել։ Թող դռներից ճանկռեն, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք նոր Հայաստանում անելիք չունեն, թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելութիւն։ Չի կարող Հայաստանի Հանրապետութիւնում ուսանողի վրայ դուռ փակած ռեքթորը, կամ կրթական գործընթացը կուսակցականացրած ռեքթորը եւ ղեկավարութիւնը շարունակի Հայաստանում աշխատել։ Չի կարող էդպիսի բան լինել, յեղափոխութիւնը սկսել է այդ պահանջով եւ աւարտուելու է այս պահանջով։ Չկայ տարբերակ, սա քաղաքական որոշում է եւ մի շաբաթ էս կողմ, մի շաբաթ էն կողմ, կիրագործուի, որեւէ մէկը յանկարծ չմտածի, որ մենք կը մոռանանք, թէ ինչի համար ենք հաւաքուել, յոյս չունենան», – ըսած է վարչապետը։

Հարակից Նյութեր

Leave a Comment