Home ՀԱՅԱՍՏԱՆ Մարտի 1-ի Գործով Հարցաքննուած է Վարդան Օսկանեանը

Մարտի 1-ի Գործով Հարցաքննուած է Վարդան Օսկանեանը

by MassisPost

Ըստ «Armtimes.com»-ին՝ Մարտի 1-ի գործով հարցաքննուած է ՀՀ արտաքին գործոց նախկին նախարար Վարդան Օսկանեանը: Ըստ աղբիւրի՝ նախկին նախարարը սոյն գործի շրջանակէն ներս վկայի կարգավիճակ ունի:

«Armtimes.com»-ը տեղեկութիւնը փորձած է ճշդել Յատուկ քննչական ծառայութենէն (ՅՔԾ), սակայն քննչական ծառայութիւնը այն չէ մեկնաբանած։

Փաստահաւաք խումբի անդամ Անդրանիկ Քոչարեանը աւելի վաղ՝ լրագրողներու հետ զրոյցի ժամանակ յայտնած է, որ Օսկանեանը բաւական փաստեր գիտէ, որ պէտք է հանրութեան ներկայացնէ, թէ Մարտի 1-ին նախորդող օրերուն ի՞նչ որոշած են ինքը եւ Ռոպերթ Քոչարեանը այն շտապի շրջանակէն ներս, ուր իրականացուեցան այդ գործողութիւնները:

Ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձութիւններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկուած է եղել նաեւ Վարդան Օսկանեանը:

Աւելի վաղ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննուել են նաև Սերժ Սարգսեանը և Լևոն Պետրոսեանը:

Հարակից Նյութեր

Leave a Comment