Սոցիալ Դեմոկրատ Հնչակեան Կուսակցութիւնը շնորհավորում է նորընտիր քաղաքապետին եւ ավագանու անդամներին, ինչպէս նաեւ ողջ հայ ժողովրդին` ազատ, արդար եւ թափանցիկ ընտրութիւնների անցկացման համար:
Մենք լիահոյս ենք, որ Երեւանի բնակիչների կողմից տրված վստահութեան քվեն կնպաստի մեր մայրաքաղաքի բարեկարգմանը եւ բնակիչների առավել հարմարավետ կեցութեանը:
Երեւանի ավագանու ընտրութիւններին մասնակից պայքարող ուժերի շնորհավորանքները հաղթող ուժին միայն ամրապնդեցին անցկացված ընտրութիւնների լեգիտիմութիւնը եւ եւս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդի ձայնի ուժը եւ հզորութիւնը:
ՍԴՀԿ-ն` ժողովրդի մաս կազմելով, պատրաստակամ է իր ամբողջ կազմով մշտապէս օգնելու շենացնել մեր հայրենիքը, ինչը ապացուցել է իր գործունեութեան 131 տարիների ընթացքում:
Կեցցէ` Հայաստանի Հանրապետութիւնը,
Կեցցէ` հայ ժողովուրդը
ՍԴՀԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ