Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Լեւոն Տէր-Պետրոսեան Պատրաստ է Վկայութիւն Տալ Մարտի 1-ի Գործով

Լեւոն Տէր-Պետրոսեան Պատրաստ է Վկայութիւն Տալ Մարտի 1-ի Գործով

by MassisPost

Լեւոն Տէր-Պետրոսեանը պատրաստ է աջակցիլ  Մարտի 1-ի գործի քննութեան:

«Արմէնբրէս»ի փոխանցմամբ` այս մասին ԱԺ-ի մէջ լրագրողներուն յայտնած է Հայ ազգային քոնկրեսի  անդամ Արամ Մանուկեանը:

«Բոլորը, ովքեր կարող են օգտակար լինել գործի բացայայտմանը, պէտք է ուրախ լինեն ներկայանալ քննչական ծառայութիւն եւ նիւթեր տալ: Այս երկրում չկայ մէկը, ով աւելի շատ է շահագրգռուած «Մարտի 1»-ի գործի բացայայտմամբ, քան Լեւոն Տէր-Պետրոսեանը»,- ըսած է Մանուկեանը:

Արամ Մանուկեանի խօսքով` իրենք 10 տարուան մէջ հաւաքած են այն բոլոր նիւթերը, որոնք պատրաստ են տրամադրել արդարադատութիւն իրականացնող մարմնին:

«10 տարի մենք նիւթեր ենք հաւաքել, գրքեր հրատարակել, ֆիլմեր նկարահանել, դիմել ենք միջազգային եւրոպական բոլոր կառոյցներին, կազմել ենք հնարաւոր բոլոր յանցագործների ցուցակը: Մենք ունենք բոլոր ոստիկանների ցուցակը, որոնք կեղծ ցուցմունքներ են տուել, բոլոր դատախազների անունները, որոնք կեղծ մեղադրանքներ են ներկայացրել: Վերջին աշխատանքն արել ենք դեռեւս «Մարտի 1-ի» տասնամեակը լրանալուց առաջ: Փաստաթղթերի ժողովածուի հրատարակումից անմիջապէս յետոյ դրա օրինակներն ուղարկել ենք բոլոր շահագրգիռ կողմերին: Դա մի ամբողջ ժողովածու է, որը բաւական է «Մարտի 1-ի» գործը բացայայտելու համար: Նիւթն այնքան շատ է, որ ամբողջապէս ապացուցում է «Մարտի 1»-ի ոճրագործութեան նախապէս կազմակերպուած եւ իրագործուած լինելը»,- նշած է Արամ Մանուկեան:

Ան լրագրողներուն հետ զրոյցի ժամանակ նշած է նաեւ, որ «Մարտի 1»-ի գործով անցեալին մեղադրուած անձերը, այսօր քննչական մարմնին  մօտ ցուցմունք կու տան տուժողի կարգավիճակով:

Հայ ազգային քոնկրեսի անդամի խօսքով` Ռոպերթ Քոչարեանի խափանման միջոցը պէտք է շարունակուի մնալ կալանաւորումը:

Հարակից Նյութեր

Leave a Comment