Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Մեկնարկած է Զինուած Ուժերու Արդիականացման Եօթամեայ Ծրագրի Նախագծի Քննարկումները

Մեկնարկած է Զինուած Ուժերու Արդիականացման Եօթամեայ Ծրագրի Նախագծի Քննարկումները

by MassisPost

4 Յունուարին Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան Մոնթէ Մելքոնեանի անուան ռազմամարզական վարժարանէն ներս  Պաշտպանութեան  Նախարարութեան, Զինուած   Ուժերու   Գերագոյն   Հրամանատարութեան ղեկավար կազմի մասնակցութեամբ մեկնարկած են զինուած ուժերու արդիականացման  եօթամեայ ծրագրի   նախագծին  ամփոփիչ քննարկումները:

Ըստ Պաշտպանութեան նախարարութեան  հրապարակած հաղորդագրութեան,  քննարկումներուն  մասնակցած  են  նաեւ  Լեռնային Ղարաբաղի պաշտպանութեան բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչները:«Ծրագրի շուրջ առաջիկայում քննարկումներ կը լինեն նաեւ փորձագիտական շրջանակների ներգրաւմամբ: Ամփոփիչ քննարկումներից և լրամշակումներից  յետոյ  արդիականացման ծրագիրը կը ներկայացուի  Հայաստանի Հանրապետութեան  նախագահ, Զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատար Սերժ Սարգսեանի հաստատմանը», –   ըսուած  է հաղորդագրութեան  մէջ:

Նախարարութիւնը  կը յիշեցնէ,  որ  24 հոկտեմբեր 2017- ին Սերժ Սարգսեանը «Պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական ազգային հետազօտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն  ազդարարող նիստի ընթացքում ՀՀ պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանին յանձնարարել էր մշակել բանակի արդիականացման եօթամեայ  ծրագիր, որով նախատեսւում  է որակական նոր, բացառիկ մակարդակի վրայ  դնել զինուած ուժերի կառավարման համակարգի արդիւնաւէտութիւնը, զինուժի պատրաստութեան և մարտունակութեան աստիճանը»:

Հարակից Նյութեր

Leave a Comment