Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ «Ներդրողը որ Գալիս է Հայաստան, Ասում են՝ Դիմիր Նախագահական»

«Ներդրողը որ Գալիս է Հայաստան, Ասում են՝ Դիմիր Նախագահական»

by MassisPost

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցութեան հեղինակած «ՀՀ մասով Եւրասիական տնտեսական միութեան պայմանագրի գործողութիւնը դադրեցնելու գործընթաց սկսելու վերաբերեալ» ԱԺ յայտարարութեան նախագիծի վերաբերեալ խորհրդարանական լսումներուն երէկ Հելսինքեան քաղաքացիական ընդհանուր ժողովի Վանաձորի գրասենեակի ղեկավար Արթուր Սաքունց իր ելոյթին մէջ նշած է, որ մինչ օրս կը փորձէ գտնել փոխադրութեան կապերը ԵՏՄ-ի հետ. «Մի քանի օրինակ բերեմ ԵՏՄ երկրներում մարդու իրաւունքների, հիմնարար ազատութիւնների եւ ժողովրդավարութեան մասին: Օրինակ՝ 2014թ. ՌԴ-ն համարւում էր մասամբ ազատ երկիր, հիմա՝ լրիւ անազատ է, մինչդեռ կաշառակերութեան առումով հոյակապ առաջընթաց է: ՌԴ-ում իշխանափոխութիւնը, ինչպէս ասում են, տեղի է ունենում ինթիմ ճանապարհով, մենք դեռ դրան էլ չենք հասել՝ մեզ մօտ մէկ անձի շուրջ է ամէն ինչ:

Ընտրութիւնների մասին՝ Պելառուսում ու Ղազախստանում դրանք ուղղակի միջոցառում են, մեզ մօտ էլ, թերեւս, գումարած անգործութիւնը, անպատասխանատուութիւնը սեփական ժողովրդի նկատմամբ: Եթէ պատասխանատուութիւն ունենային, ապա ամօթի զգացում կ’ունենային: Ներդրողը, որ գալիս է ՀՀ, ասում է՝ ո՞ւմ դիմեմ, ասում են՝ Նախագահական: Այստեղ ոչ թէ հակադրւում է ԵՏՄ-ն ԵՄ հետ, այլ ի սկզբանէ չեն կարող տրամաբանօրէն համատեղուել: Իսկ երկու աթոռի վրայ միաժամանակ նստողների վիճակը, գիտենք՝ ժամանակի ընթացքում ինչ է լինելու. թող նստողները այդ նստելու ձգտումները, այնուամենայնիւ մեզ վրայ չտարածեն: Մեր հարցումները ցոյց են տալիս, որ հայ հանրութիւնը կողմնորոշուած է դէպի ԵՄ»:

Անոր ելոյթէն ետք Արմէն Աշոտեան տեղէն սկսած է հարցեր ուղղել, սակայն Նիկոլ Փաշինեան կանխած է՝ ըսելով, որ ըստ ընթացակարգի պէտք է շարժիլ:

Ելք խմբակցութեան ղեկավար Նիկոլ Փաշինեան նաեւ նկատած է, որ եթէ 2-3 տարի առաջ ՀՀ-ի մէջ կային պենզինի մենաշնորհներ, հիմա այն մէկն է՝ «Ռոսնեւթ» ընկերութիւնը. «Հիմա նոյնիսկ մեր նախկին մենաշնորհի տիրակալները ստիպուած են ստորադաս դիրք գրաւել նրա նկատմամբ»:

Հարակից Նյութեր

Leave a Comment