Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Հայաստանը Ռուսաստանէն Ստացած է Նոր Զինատեսակներ Որոնք Գաղտնի կը Պահուի

Հայաստանը Ռուսաստանէն Ստացած է Նոր Զինատեսակներ Որոնք Գաղտնի կը Պահուի

by MassisPost

2018-2019 թուականներուն Հայաստանը զինատեսակներու նոր խմբաքանակ պիտի ստանայ Ռուսաստանէն, ինչը կը ներառէ եւ 200 միլիոն տոլար վարկային ծրագիրը, եւ ընթացիկ համագործակցութիւնը: Այս մասին երէկ լրագրողներուն ըսած է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան պաշտպանական քաղաքականութեան վարչութեան պետ Լեւոն Այվազեանը:

Ան չէ մանրամասնած, թէ ինչ զինատեսակներու մասին է խօսքը՝ աւելցնելով, որ միջպետական վարկի ծիրէն ներս ձեռք բերուող զինատեսակներու ցանկը արդէն հրապարակուած է, այլ կարգի զինատեսակներու մասին ձեռնպահ կը մնայ խօսելէ,  գաղտնիութեան համար:

«Խօսքը վերաբերում է նրան, որ հայ-ռուսական ռազմաթեխնիքական համագործակցութեան շրջանակներում իրականացուող ծրագրերով նոր զէնքի խմբաքանակ է մատակարարուելու Հայաստանին: Մենք ունենք տարբեր ծրագրեր, որոնցից մէկը միջպետական վարկի ծրագիրն է: Դրանով Հայաստան սպառազինութեան  ու ռազմական թեխնիքայի ներկրումն իրականացւում է կանոնաւոր ձեւով, ըստ մեր կողմից հաստատուած ժամանակացոյցի: Որեւէ ուշացում չի լինում, ընդհակառակը, որոշ զինատեսակների առումով նոյնիսկ մատակարարումները ժամկէտից շուտ են կատարւում: Երկրորդը, երկու պետութիւնների պաշտպանութեան նախարարութիւնների միջեւ առկայ ռազմաթեխնիքական համագործակցութեան շրջանակներում տարբեր սպառազինութեան տեսակներ ու ռազմամթերք է ներկրւում Հայաստան»,- ըսած է ան:

ՊՆ պաշտօնեան պնդած է, որ Հայաստանը Ռուսաստանէն յատուկ գիներով ձեռք բերած է սպառազինութիւնը: Անոր խօսքով՝ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի յատուկ համաձայնագիրներ, որոնք թոյլ կու տան Ռուսաստանի հետ ռազմաթեխնիքական ոլորտի համագործակցութիւն իրականացնել յատուկ պայմաններով:  «Դա իրենից ենթադրում է այն, որ սպառազինութիւնների ու ռազմական թեխնիքայի գնումների դէպքում մենք ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել Ռուսաստանի ներքին գներով: Այսինքն՝ այն գները, որոնք գործում են ՌԴ բանակի համար, նոյն  գները գործում են նաեւ Հայաստանի բանակի համար»,- աւելցուցած է Այվազեանը:

ՊՆ պաշտօնեան անդրադարձած է նաեւ ատրպէյճանական կողմի տեղեկութիւններուն, թէ հայկական կողմը օրերս մարտական անօդաչու սարքեր գործի դրած է:

«Անօդաչուներ նոր չէ, որ մենք կիրառում ենք, արդէն բաւական երկար տարիներ կիրառում ենք: Ինչ վերաբերում է հարուածային անօդաչուներին, եկէք ես ձեռնպահ մնամ այդ հարցի պատասխանից, որովհետեւ դա գաղտնիութիւն է պարունակում», – ըսած է ան:

Հարակից Նյութեր

Leave a Comment