Home ԳԼԽԱՒՈՐ ԼՈՒՐԵՐ Սայաթ Նովա Համայնքի Մէջ ԲՀԿ Տարածքային Կառոյցի Անդամը Դանակահարուած է

Սայաթ Նովա Համայնքի Մէջ ԲՀԿ Տարածքային Կառոյցի Անդամը Դանակահարուած է

by MassisPost

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցութեան ղեկավար Նաիրա Զոհրապեան կը հաստատէ, որ Արարատի մարզի Սայաթ Նովա համայնքի ԲՀԿ տարածքային կառոյցի անդամին դանակահարած է Մասիսի մէջ ՀՀԿ-ական թեկնածուներէն մէկու նախընտրական շտաբի աքթիւիսթը: Ազգային ժողովի մէջ լրագրողներու հետ զրոյցին Նաիրա Զոհրապեան յայտնած է, որ ԲՀԿ-ականը բաւականին լուրջ վնասուածք ստացած է: «Ան որովայնի հատուածում 4 տեղից ծակող վնասուածքներ է ստացել: Նրան Էրեբունի հիւանդանոցում տեւական ժամանակ վիրահատել են: Այսօր առաւօտեան նրա վիճակն արդէն կայունացել է, բայց, ցաւօք, սա դեռ միայն ծաղիկներն են»,- «Արմէնփրէս»-ի հաղորդմամբ՝ նշած է Զոհրապեան:

Ան յիշեցուցած է, որ իրենք բազմիցս զգուշացուցած են, որ վարկանիշային (ռէյթինկային) ընտրակարգի լուրջ վտանգներ կը պարունակէ իր մէջ՝ ընտրական պայքարը սուսերամարտիկներու, ցուլամարտի դաշտ տեղափոխելու իմաստով: «Ես յորդորում եմ բոլոր քաղաքական ուժերին, յատկապէս տեղերում իրենց ամենակարող համարող թեկնածուներին՝ դուք լաւութիւն չէք անում անգամ ձեր կուսակցութեանը, որովհետեւ այս ամէնը արձանագրւում է միջազգային դիտորդական առաքէլութիւնների կողմից, եւ դրանով դուք ստուերում էք ձեր կուսակցութեան հեղինակութիւնը եւ կոչերը ազատ ու թափանցիկ ընտրութիւններ անցկացնելու մասին»,- ըսած է պատգամաւորը:

Հարակից Նյութեր

Leave a Comment