Home ՀԱՅԱՍՏԱՆ «Յիշէք՝ Ինչ է Ասել Սերժ Սարգսեանը «Ալ-Ճազիրա»ին». Լեւոն Զուրապեան

«Յիշէք՝ Ինչ է Ասել Սերժ Սարգսեանը «Ալ-Ճազիրա»ին». Լեւոն Զուրապեան

by MassisPost

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրապեան Հինգշաբթի օր լրագրողներու հետ հանդիպման նախընտրական դաշինքները համարած է սալաթ, որոնք չունին գաղափարական հենք եւ որոնց միակ նպատակը ԱԺ մտնելն է. «Եթէ դրանք բնական հասկացութեան շուրջ չեն ստեղծուել, մտնելով ԱԺ` նրանք չեն կարող յետագայում ապահովել նորմալ գործունէութիւն: ԳՈՆԿՐԷՍ-ՀԺԿ դաշինքը բնական է, որը դիմացել է ժամանակի փորձութիւններին: Մեր յաւակնութիւնը այն չէ, որ մի կերպ շեմը յաղթահարենք ու մտնենք ԱԺ, պատգամաւոր աշխատենք, այլ ձեւաւորենք այնպիսի ուժ, որ կը կարողանայ ազդել երկրի քուրսի վրայ» ։

ՀԺԿ քարտուղար Ստեփան Մինասեան անդրադառնալով այն լուրին, թէ Ստեփան Տեմիրճեան կը բանակցէր այլ ուժերու հետ, նշեց, որ այդ մէկը թիրախաւորուած ապատեղեկատուութիւն էր. «Չի եղել բանակցութիւն, այլ եղել են հանդիպումներ, այն էլ ոչ Ստեփան Տեմիրճեանի մասնակցութեամբ։ Նա այն քաղաքական գործիչն է, որ ցանկացած պարագայում էլ կը զբաղեցնէր այն տեղը, որը հիմա ունի։ Այդ տեղեկատուութիւնը մի քանի անգամ է հերքուել»:

«Մեր յարաբերութիւնները բաց ու վստահելի են, ապսուրտ են այն լուրերը, թէ թիկունքում այլ բանակցութիւններ են եղել, չի եղել մի էփիզոտ, որ այդ վստահութիւնը խախտուի»,-աւելցուցած է Լեւոն Զուրապեանը։ Ինչ կը վերաբերի այն հարցին, թէ արդեօք Լեւոն Տեր-Պետրոսեանը այս անգամ պիտի ըլլայ ԱԺ-ի մէջ, պարոն Զուրապեան նշեց, որ ամէն մէկ որոշում թելադրուած է յստակ քաղաքական իրավիճակէ` նկատի ունենալով ազգի շահերը. «Նա մասնակցելու է ընտրարշաւին` ընդունելով դա որպէս իր կողմից ղեկավարուող գործընթաց։ Մենք պատրաստ ենք ցանկացած համագործակցութեան` բացառութեամբ ՀՀԿ հետ դաշինքի։ Ելքի հետ կապուած մեզ դիմել են քոնկրէթ մարդիկ այլ քաղաքական ուժերից` առաջարկելով համագործակցութիւն, մենք մեր համաձայնութիւնը տուել ենք։ Դա եղել է այն ժամանակ, երբ անգամ Ելք էլ չկար, եղել են բանակցութիւններ, որոնք չեն շարունակուել։ Ժառանգութիւնից էլ են եկել այդ առաջարկով»:

ՀՀԿ ցուցակի հետ կապուած Լեւոն Զուրապեան նշած է, որ այդ մէկը հերթական խորամանկութիւն է. «Կա՞յ մի ապացոյց, որ ՀՀԿ-ն իր բնոյթը փոխել է. էլի նոյն մենաշնորհը, նոյն օլիկարխները։ Սերժ Սարգսեանը եւ Կարէն Կարապետեանը չկան ցուցակում, դա ձեւական բնոյթ է, անուններով բան չի փոխւում։ Սերժ Սարգսեանը, յիշէք, ինչ է ասել Ալ Ճազիրային` տեսնենք` ինչ է լինելու ԱԺ ընտրութիւններին, կ’որոշենք` ինչ է լինելու յետագայում` վարչապետի պաշտօնի առումով»:

Հարակից Նյութեր

Leave a Comment