Home ՅՕԴՈՒԱԾՆԵՐ Քաղաքական Դաշտի 2017 Թուի Նախընտրական Շրջանի Սերմնացանները

Քաղաքական Դաշտի 2017 Թուի Նախընտրական Շրջանի Սերմնացանները

by MassisPost

ՍՈՒՐԷՆ ԽՈՒԴԱՆԵԱՆ

Հայաստանը  2017 թիւը թեւակոխում  է  նոր սահմանադրութեամբ, նոր ընտրական օրէնսգրքով  բայց հին աւելի առարկայացուած  մարտահրաւէրներով,  նրանք են` արտաքին մարտահրաւէրը, հիմքում ունենալով ղարաբաղեան հարցի քաղաքական կարգաւորումը:

Ներքին  մարտահրաւէրները հիմքում ունենալով կոռումպացուած համակարգի շրջադարձային փոփոխութիւնը:

Նախընտրական շրջանի ֆոնին մեծ տրամաչափի քաղաքական գործիչների յայտնուելը, ինչպիսիք են Հայաստանի առաջին նախագահ Լ. Տէր Պետրոսեանը: Հասարակութեան մէջ բարեգործ-քաղաքական գործիչ ճանաչուած Գագիկ Ծառուկեանի ոչ համարձակ բայց պահանջուած մուտքը (վերադարձը) քաղաքականութիւն, ինքնին վկայութիւնն են այն բանի, որ Հայաստանի առջեւ ծառացել են լուրջ եւ ներկայիս իշխանութեան համար անկանխատեսելի մարտահրաւէրներ:

Ըստ կանխատեսումների  նախընտրական շրջանի քարոզարշաւը` յագեցուած է լինելու թէժ եւ հակասական տրամադրութիւններով:

Զգացմունքային եւ ամբոխավարական կարգախօսներից աւելի իրատեսական գաղափարախօսութիւնների անցման ականատեսն ենք լինելու: Լ. Տէր Պետրոսեանի կողմից ուղղորդուած այն հայեցակարգային բանաձեւումը‘ թէ եթէ զիջես առաջինը` կը պահպանես երկրորդը, եթէ չզիջես ոչ մէկը, կը կորցնես բոլորը:

Այս թէզը հասարակական կարծիքի մշակմանը նոր լիցք է հաղորդելու: Այն որ «ոչ մի թիզ հող» կարգախօսը ըստ էութեան նոյնն է ինչ  «ծովից ծով Հայաստան» կարգախօսն է եղել, միանշանակ է, որի կենսունակութիւնը ժամանակի փորձութեանը չդիմացաւ£  Ներքին  Քաղաքական կոմբինացիաների վարպետ Ս. Սարգսեանը չափազանց բարդ իրավիճակի առջեւ է կանգնած: Մարտահրաւէրների ծանրութիւնը նրան ստիպում են շատ աւելի գրագէտ լուծումներ որոնել, քան իր եւ իր սեփական թիմի գրագիտութեան աստիճանն է:

Ապրիլեան քառօրեայ պատերազմը իր հետեւանքներով, մանաւանդ 800 քկմ հողերի «ստիպողական զիջումը», ինչպէս նաեւ «Սասնայ Ծռերի»ի ոչ ստանդարտ գործողութիւններին «եւ որ ստանդարտներով» պատասխան տալը, վկայութիւնն են այն բանի, որ «մեծ կոմբինատորը» հասել է այն եզրակացութեան, որ եղածը փրկելու համար անհրաժեշտ է որոշակի զիջումների գնալ:

Յայտնի է, որ զիջումների կոմբինացիան, մանաւանդ եթէ ճիշտ ժամանակին չեն արուել‘ ինչպէս շախմատում այնպէս էլ քաղաքականութեան մէջ չափազանց խելամիտ գործողութիւններ է պահանջում, որպէսզի նուազագոյն կորուստներով իրավիճակը փրկել եւ հասնել աւելի բարենպաստ պայմանների:

Սերժ Սարգսեանի ներկայիս Հանրապետական Կուսակցութիւնը որքան էլ բազմանդամ լինի, չունի որակական այն յատկանիշները որ կարողանայ դիմագրաւել նման  մարտահրաւէրների:

Հարկաւոր էր դրսից թարմ, հնարաւորինս անբիծ, արհեստավարժ կազմակերպիչների ներառումը պետականաշինութեան գործընթացներին: Կարէն Կարապետեանի նշանակումը վարչապետի պաշտօնում, կարծես Սարգսեանական բարեփոխումների անկիւնաքարը եղաւ: Միանշանակ ասենք, որ համակարգային փոփոխութիւնների համար դա անհրաժեշտ է, բայց բաւարար չէ:

Այժմ մի այլ հարցի մասին որ  ըստ էութեան պէտք է կոչենք «նախընտրական բարեգործութիւն» յայտնագործութիւն արած չենք լինի, եթէ ասենք որ բարեգործութիւնը մարդասիրական դաստիարակչական ֆունկցիայից զատ ունի մի այլ գործառոյթ:

Դա այն է, որ երբ պետութիւնը ազգային եկամտի ռացիոնալ եւ արդարացի բաշխման իր ֆունկցիան անկարող է լինում կատարել, ունեւոր խաւի որոշակի մասը ստանձնում է բարեգործական խողովակներով յաւելեալ միջոցների վերաբաշխման գործողութիւնը:

Ընտրութիւնից ընտրութիւն «բարեգործութիւնները» նիւթական դրամական կամ ծառայութիւնների ձեւով, հետապնդելով քաղաքական շահ, ոչ այլ ինչ են եթէ ոչ կաշառք, որտեղ  ընտրողի ձայնը արժեւորւում է մանրադրամներով£ Ընտրակաշառքը կոռումպացուած համակարգի բաղկացուցիչ մասն է:

Այսքանով հանդերձ ժողովուրդը որին իբր  թէ վարչակարգը կոչուած է ծառայելու զանազանում է, նուիրեալ բարեգործին, վաշխառու իշխանատենչի հետ: Գագիկ Ծառուկեանը յայտնի դէպքերից հետ, որ ստիպուած եղաւ քաղաքականութիւնը լքել, այժմ այդ առումով գտնւում է շահեկան դիրքերում:

Չնայած տարածուած այն կարծիքին, որ Գ. Ծառուկեանի «յետ կանչը» Ս. Սարգսեանի մեծ կոմբինացիայի մի մասն է` ընդդիմադիր դաշտը տրոհելու համար, ժողովրդի եւ իշխանութեան միջեւ առաջացած վտանգաւոր վիհը մեղմացնելու նպատակով: Գ. Ծառուկեանը վերադառնալու դէպքում,  իր թիմով  եւ ռեսուրսներով ընդդիմադիր քաղաքական բեւեռը համախմբելու եւ կայացնելու պոտենցիալ կարողութիւն ունի, եթէ սկզբունքային դիրքեր ունեցող ճիշտ ուժերի հետ դաշինք կազմաւորի:

Հայ հասարակութեանը ծանօթ էլի քաղաքական ուժեր կան, որոնք  դասական գաղափարախօսութիւնն կրողներ են եւ նոյնպէս ճիշտ դաշինքներ կազմաւորելու դէպքում Հայոց պառլամենտը կը յագեցնեն բովանդակային նոր լիցքով: Ցաւօք սրտի կազմակերպուած մրցունակ ընդդիմադիր ճակատի ձեւաւորման եւ յաղթանակի պարագայում անգամ օրէնսդիր մարմնի զարգացման մեծ տեմպ չենք ունենալու:

Ընդամէնը արձանագրելու ենք վայրի լիբերալիզմից «անցում» ֆորմալ լիբերալիզմ:

Ինչ խօսք, դա էլ է լինելու յուսադրող յաջողութիւն:

Հարակից Նյութեր

Leave a Comment