Ազգային Ժողովի ՔՊ խմբակցութեան պատգամաւոր Սիսակ Գաբրիէլեան ֆէյսպուքեան իր էջով գրած է․
«Այս տարուանից գիտնականները եռակի եւ նոյնիսկ քառակի անգամ շատ աշխատավարձ կը ստանան։
Եւ այսպէս, յարգելի՛ քաղաքացի, քո վճարած հարկերի հաշուին, 4 տարի առաջ մեկնարկած եւ այս տարուայ Յունուարի 1-ից ամբողջութեամբ ուժի մէջ մտած օրէնքով՝ 2021թ համեմատ
354 գիտական ստորաբաժանման ղեկավար – 141.000-ի փոխարէն արդէն ստանում է 477.200 դրամ ( եռակի)
910 գիտաշխատող – 90.400-ի փոխարէն ստանում է 276.000 դրամ (եռակի)
675 աւագ գիտաշխատող – 99.000-ի փոխարէն ստանում է 343.000 դրամ (3.5 անգամ)
277 առաջատար գիտնական – 114.300-ի փոխարէն ստանում է 443.800 դրամ (3.8 անգամ)
29 գլխաւոր գիտաշխատող – 138.100-ի փոխարէն արդէն ստանում է 552.900 դրամ (4 անգամ)
82 գիտական խմբի ղեկավար – 129.100-ի փոխարէն արդէն ստանում է 410.000 դրամ (3 անգամ)
Եւ սա դեռ ամբողջ ցանկը չէ։ Աւելի կարեւորն այն է, որ սա միայն նրանց հիմնական աշխատավարձն է։
Մեր գիտնականների մի զգալի հատուածը, բացի այս կայուն աշխատավարձից, ներգրաւուած է նաեւ պետական մի քանի հարիւր միլիոնանոց դրամաշնորհային ծրագրերում՝ լրացուցիչ եկամուտ ապահովելով իրենց հետազօտութիւնների համար։
Այս թուերը ցոյց են տալիս, որ գիտութիւնը եւ գիտնականը Հայաստանում գնահատւում են ոչ թէ միայն խօսքերով ու կենացներով, այլ ճշգրիտ գործողութիւններով եւ պետական յստակ քաղաքականութեամբ՝ ապահովելով նրանց արժանապատիւ վարձատրութիւն եւ կայուն գործունէութեան հնարաւորութիւն։ Սիրելի գիտնականներ, շնորհակալ ենք: Այս բարեփոխումները շարունակւում են, տնտեսական զարգացմանը համընթաց ու նոր չափանիշերի կիրառմամբ Ձեր աշխատավարձերը պիտի աւելի բարձրանայ: Հարկ վճարող քաղաքացին էլ պիտի տեսնի ու զգայ գիտութեան ուժն ու բարիքը:
Այո՛, այս թուերը հարկերը ներառեալ են, բայց նաեւ 2021-ի հարկերը ներառած թուերն եմ գրել:
Ի դէպ այն ժամանակ հարկւում էինք 23-36 տոկոս եկամտահարկով, իսկ այժմ 20 տոկոս»: