Ազգային Ժողովի նախագահ Ալէն Սիմոնեան Թելեկրամի իր ալիքով անդրադարձած է՝ «Լոս Անճելըսի մէջ այրած են Նիկոլ Փաշինեանի եւ Ալէն Սիմոնեանի դղեակները» վերտառութեամբ լուրերին:
«Բա չիմացաք՝ ինչ պատահեց: Սա ասում ա, որ Լոս Անճելեսում իմ տունն է այրուել, այն էլ՝ նորակառոյց ու բազմայարկ, համ էլ բունկեր կար, այրուել ա, թէ բունկերն ինչի համար է Լոս Անճելեսում, ենթադրաբար աթոմային պատերազմի համար, եւ ինչպէս է այրուել, եթէ բունկեր է, լրատուամիջոցը չի պարզաբանում:
Յ.Գ. Բա մեր տները Գանատայում չէի՞ն»,- գրած է Սիմոնեան եւ հրապարակած է լուրի տեսապատճէնը: