Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան շնորհաւորած է Ժոզէֆ Աունը Լիբանանի նախագահի պաշտօնին ընտրուելու առիթով։
Այս մասին ՀՀ վարչապետը գրառում կատարած է «X»-ի իր էջով։
«Շնորհաւորում եմ Ժոզէֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտօնում ընտրուելու կապակցութեամբ։
«Հաւատում եմ, որ նախագահ Աունի պաշտօնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունութեան եւ բարգաւաճման նոր դարաշրջան կը բերի»,- գրած է Հայաստանի վարչապետը: